Submitted by Անի Երյան on
Եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական «բեսպրիդելին», կառավարական բոլոր շենքերը և Երևանի բոլոր փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով: Այս մասին ԲՀԿ անդամների ասուլիսի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր թեկնածու Սուրեն Սուրենյանցը:  «Այն, ինչ այսօր ժամը 13:00-ից սկսվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ ընդամենը սկիզբն է, իշխանության «բեսպրիդելը» որևէ կերպ չի կարող հաղթել: Այս ազդակը իշխանությանը հղել ենք նաև ընտրություններից առաջ՝ ակնկալելով, որ իրենք քա

Եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական «բեսպրիդելին»` կառավարական բոլոր շենքերը և Երևանի բոլոր փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով. Սուրեն Սուրենյանց

Եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական «բեսպրիդելին», կառավարական բոլոր շենքերը և Երևանի բոլոր փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով: Այս մասին ԲՀԿ անդամների ասուլիսի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր թեկնածու Սուրեն Սուրենյանցը:

«Այն, ինչ այսօր ժամը 13:00-ից սկսվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ ընդամենը սկիզբն է, իշխանության «բեսպրիդելը» որևէ կերպ չի կարող հաղթել: Այս ազդակը իշխանությանը հղել ենք նաև ընտրություններից առաջ՝ ակնկալելով, որ իրենք քաղաքակիրթ, կառուցողական, մրցակցային միջավայրում կանցկացնեն ընտրությունները,  ցավոք սրտի, այդ հորդերը չանցկացվեց»,- նշել է Սուրենյանցը:  

Սուրենյանցը ընդծեց՝ եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ կարող է ԲՀԿ-ի ընտրաթիմը կոտրել, չարաչար սխալվում է:

«Առաջիկա օրերին նա կհամոզվի, նաև մեր քաղաքային հանրային գործողությունների շնորհիվ»,- ասել է նա:

Add new comment