Submitted by H.Aslanyan on
Ալիև

Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որոշ տեղեկություններով, ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիեւը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, մենակ չթողնել կրտսեր ընկերոջը։

Սխեման, ըստ մեր աղբյուրի, լինելու է այսպիսին․ Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից եւ համեմատաբար էժան գնով տրամադրելու է Հայաստանին, իսկ թե ինչպես է դա իրականացվելու, տեխնիկական մանրամասների վերաբերյալ մեր աղբյուրները լռում են։ Միայն ենթադրում են, որ գազի գնի էժանացումը, հավանաբար, սուբսիդավորելու է Ալիեւը։

Մեր աղբյուրն ասում է, որ այդ համատեքստում լարվել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, քանի որ ՌԴ իշխանությունները նման տրանզիտ գործարքին վատ են վերաբերվում։ ՀՀ իշխանությունները սիրով ռուսական ազդեցությունը կփոխարինեն թուրք-ադրբեջանականով։

Նշենք, որ իշխանական եւ մերձիշխանական շրջանակները չեն էլ թաքցնում, որ գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը։

 

 

 

 

 

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev