Submitted by detq-editor on
ԵՄ բանագնացները վերադարձել են Ադեն՝ աջակցելու Եմենի կառավարության ռազմական միասնությանը և խաղաղությանն ուղղված ջանքերին

ԵՄ բանագնացները վերադարձել են Ադեն՝ աջակցելու Եմենի կառավարության ռազմական միասնությանը և խաղաղությանն ուղղված ջանքերին

ԵՄ բանագնացները վերադարձել են Ադեն՝ աջակցելու Եմենի կառավարության ռազմական միասնությանը և խաղաղությանն ուղղված ջանքերին

Եմենում ԵՄ մի խումբ բանագնացներ վերադարձել են հարավային նավահանգստային Ադեն քաղաք՝ երկրի ժամանակավոր մայրաքաղաքը՝ ի նշան աջակցության միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, ինչպես նաև ազգի մարտական ուժերը միավորելու, տնտեսությունը կայունացնելու և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերն ամրապնդելու միտումով։ Եմենի պաշտոնյաներն ասել են, որ պատերազմն ավարտին մոտեցնելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։

Գաբրիել Մունուերա Վինալսի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի բանակցություններ է վարել նախագահի ղեկավարության խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ, որի ընթացքում, ըստ տեղեկությունների, քննարկվել են խաղաղության խթանման ուղիները, Եմենի ժողովրդի կենսական պայմանները բարելավելու՝ կառավարության տնտեսական քաղաքականության և խորհրդի ջանքերը, ինչպես նաև իր հրամանատարության տակ գտնվող զինվորական, անվտանգության ուժերը և այլ զինված խմբավորումները միավորելու հարցը։

Պաշտպանության նախարար, գեներալ-Լեյտենանտ Մոհսեն ալ-Դաերիի հետ առանձին հանդիպման ժամանակ դեսպանները բարձր են գնահատել խաղաղության գործընթացին կառավարության նվիրվածությունը և ազգի ուժերը միավորելու ջանքերը։ Նրանք արտգործնախարար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքի հետ քննարկել են նաև ՄԱԿ-ի միջնորդությամբ հրադադարը վերականգնելու ջանքերը:

Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգը հաջորդ շաբաթ կայցելի Ադեն, հավելել է պաշտոնյան։

Add new comment