Submitted by A.Muradyan on
Դետք

Զելենսկին այսօր կժամանի Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր  պաշտոնական այց կկատարի Թուրքիա։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական «TRT Haber» լրատվական կայքից։

Հայտարարվել է, որ Թուրքիա այցի ընթացքում մանրամասն կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմի, հացահատիկի միջանցքի մասին համաձայնագրի, տարածաշրջանում կայուն խաղաղության ձգտման հարցերը։ 

Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերությունները ևս կլինեն երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում։

Add new comment