Submitted by H.Minasyan on
Ադրբեջանը պահանջում է անհապաղ վերադարձնել Տավուշի չորս գյուղերը

Ադրբեջանը պահանջում է անհապաղ վերադարձնել Տավուշի չորս գյուղերը

Ադրբեջանը պաշտոնական պահանջ է ներկայացրել Հայաստանին Տավուշի մարզի 4 չբնակեցված և 4 բնակեցված գյուղերի վերաբերյալ:

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը, որը ղեկավարում է Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովը:

«Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական 4 գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասքիպարա, Խեյրիմլի և Գըզըլգաջիլի) պատկանելությունն Ադրբեջանին անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատագրման»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայտարարությունում նշվում է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև Հայաստանի կողմից իբր օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլի և Տիգրանակերտ) ազատագրման հարցը։

Add new comment