Նեթանյահուն Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին՝ ի պատասխան Էրդողանի մեղադրանքների, թե Գազայում Իսրայելը մարդկության դեմ հանցավոր գործողություններ է իրականացնում:
Այս մասին Իսրայելի վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողները անհետանում են»,- գրել է Նեթանյահուն։
Add new comment