Submitted by detq-editor on
Դետք

Հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի փոխարտգործնախարարները

Մարտի 11-ին Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը և նրա հույն գործընկեր Ալեքսանդրա Պապադոպուլուն քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Կողմերը հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի միջև անցկացվող քաղաքական երկխոսության հանդիպման շրջանակում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Մասնավորապես նշված է. «Երկու կողմերը վերահաստատել են իրենց ընդհանուր պարտավորությունները երկկողմ և միջազգային համագործակցության ոլորտներում ներկայիս դրական մթնոլորտի բարելավման ուղղությամբ՝ համաձայն Աթենքի հռչակագրի, որը ստորագրվել է երկու երկրների ղեկավարների կողմից անցյալ տարվա դեկտեմբերին Աթենքում»։

Քննարկվել են նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ Անկարա ծրագրվող այցի նախապատրաստական աշխատանքները:

 

Add new comment