Կոբախիձեն Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևին։
Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական ներկայացուցչությանը։
Հանդիպմանն ընդգծվել են երկու երկրի ռազմավարական գործընկերությունը և սերտ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։
Անդրադարձ է եղել երկու երկրի միջև տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ գործընկերության զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային իրավիճակին։ Քննարկվել են ռազմավարական կարևոր ծրագրեր, ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը։
Add new comment