Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը սկսում են համատեղ ռազմածովային զորավարժություններ
Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմանավերը մտել են համատեղ զորավարժությունների ընդհանուր գոտի։ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում զորավարժությունները կսկսվեն այսօր երեկոյան։ Սա չորրորդ համատեղ զորավարժությունն է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որոնք կշարունակվեն նաև հետագայում: Այս մասին հայտնել է «Ծովային անվտանգության գոտի-2024» զորավարժությունների ներկայացուցիչ, փոխծովակալ Մուստաֆա Թաջ Ալին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զորավարժություններին կմասնակցեն նաև Օմանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Պակիստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները:
Add new comment