«Զանգեզուրի միջանցքը» նույնպես պետք է բաց լինի, զինանշանի վրայից Արարատ լեռը (խմբ.) զինանշանից պետք է վերացվի․ Բինալի Յըլդըրըմ
«Այսօր համաշխարհային առևտուրը տուժում է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի և դրանից Կարմիր ծովում առաջացած խնդիրների հետևանքով: Այս առումով «Միջին միջանցքը» համաշխարհային նշանակություն ունի»,- այսօր Բաքվում «Վերականգնել ճեղքված աշխարհը» նշանաբանով 11-րդ գլոբալ համաժողովի ժամանակ լրագրողներին ասել է Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմը։
Նա անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցք» եզրույթին:
«Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: «Զանգեզուրի միջանցքը» նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը (Արարատ լեռը - խմբ.)։ Դա պետք է վերացվի»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Add new comment