Submitted by H.Minasyan on
  Պետք է դասեր քաղել աշխարհում տեղի ունեցող պատերազմներից.  Բինալի Յըլդըրըմ

Պետք է դասեր քաղել աշխարհում տեղի ունեցող պատերազմներից. Բինալի Յըլդըրըմ

Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվի XI գլոբալ համաժողովի քննարկման ժամանակ հանդես է եկել ելույթի խոսքով:

Նա ընդգծել է, որ միջազգային համակարգի փլուզումը հանգեցնում է ապակայունացման, որն ամեն օր աճում է. «Սիրիայում, Եմենում, Ուկրաինայում և Գազայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո մենք ականատես ենք դառնում միջազգային համակարգի կործանմանը, որն ուղղակիորեն ազդում է մարդկանց, այդ թվում՝ երեխաների և կանանց կյանքի վրա: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գործունեությունն անդամալույծ է»:

Բ. Յըլդըրըմը նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել հարուստ և աղքատ երկրների միջև հավասարությունը. «Համաշխարհային առողջապահական համակարգի զարգացումը և տնտեսական համագործակցությունը պետք է մանրամասն մշակվեն ու կազմակերպվեն միջազգային կառույցների կողմից»։

Add new comment