Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը։
Նա նշել է, որ հարևանների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։
«Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր։ Կարևոր է խաղաղության ապահովումը տարածաշրջանում, և դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել, հետևաբար ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար»,- ասել է Կոբախիձեն։
Add new comment