Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է «խաղաղության» գործընթացը։
Ֆիդանը Բաքու է այցելել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ԱԳ նախարարների 9-րդ եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը։
Add new comment