Submitted by D.Guyumjyan on
դետք

«Մեծ յոթնյակը» Իրանին աննախադեպ պատժամիջոցներով է սպառնում

«Մեծ յոթնյակի» (G7) անդամ երկրները Իրանին հորդորել են բալիստիկ հրթիռներ չմատակարարել Ռուսաստանի Դաշնությանը՝ հակառակ դեպքում սպառնալով աննախադեպ պատժամիջոցներով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Հայտարարությունում յոթնյակի երկրները հորդորել են երրորդ կողմերին անհապաղ դադարեցնել նյութական աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական և անարդարացի պատերազմին, այլապես նրանք կբախվեն լուրջ խնդիրների։

«Մենք խիստ անհանգստացած ենք այն տեղեկություններից, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրելու հնարավորությունը դիտարկում է այն բանից հետո, երբ ռուսական վարչակարգին տրամադրել է անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվում են Ուկրաինայի քաղաքացիական բնակչության դեմ գրոհելու համար։

Մենք Իրանին կոչ ենք անում չանել դա, քանի որ այդ քայլը կխորացնի տարածաշրջանի ապակայունությունը և էականորեն կթեժացնի Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը՝ աջակցելով ագրեսիային, որը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության աղաղակող խախտում է»,- նշվել է «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունում։

Վերջիններս շեշտել են նաև՝ եթե Իրանը շարունակի Ռուսաստան մատակարարել բալիստիկ հրթիռներ կամ դրանց հետ կապված տեխնոլոգիաներ, ապա իրենք պատրաստ են արագ և համակարգված ձևով արձագանքել՝ ներառյալ նոր և զգալի միջոցներն Իրանի դեմ։

Add new comment