Submitted by H.Minasyan on
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Նրանք խոսել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին, հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է վրաց կառավարության ղեկավարը։  Խաղաղությունն ու կայունությունը հատուկ ուշադրության կարիք ունեն, ասել է նա՝ հավելելով, որ Թբիլիսիի վերաբերմունքը միշտ էլ այդպիսին է եղել։  «Մենք միշտ փորձել ենք հնարավորինս նպաստել մեր տա

Կոբախիձեն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Նրանք խոսել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին, հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է վրաց կառավարության ղեկավարը։

Կոբախիձեն ընդգծել է, որ խաղաղությունն ու կայունությունը հատուկ ուշադրության կարիք ունեն, ապա հավելել, որ Թբիլիսիի վերաբերմունքը միշտ էլ այդպիսին է եղել։

«Մենք միշտ փորձել ենք հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Այս մոտեցմամբ մենք, իհարկե, կշարունակենք մեր գործունեությունն ապագայում»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Իլհամ Ալիևն իր հերթին նշել է՝ Վրաստանը և Ադրբեջանը՝ որպես երկու անկախ պետություններ, միշտ մոտ են միմյանց։

«Մենք միշտ հայտարարություններ ենք արել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միմյանց սահմանների անձեռնմխելիության օգտին»,- ասել է Բաքվի բռնապետը։

Նա ընդգծել է, որ ոչ մի երկրի ինքնիշխան տարածք չի կարող ուժով փոխվել։ Միջազգային իրավական նորմերը պետք է հիմք հանդիսանան յուրաքանչյուր երկրի համար, և խտրականություն չի կարող լինել։

«Ադրբեջանը` որպես երկար տարիներ օկուպացիայից տուժած և իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնած երկիր, լավ գիտի, որ միջազգային իրավական նորմերը որոշ դեպքերում վերականգնվում են ուժի կիրառմամբ»,- ասել է Ալիևը։

 

Add new comment