Submitted by Անի Երյան on
7ca1123effe321ded55fc742fcb14.jpeg

Ռուսաստանը Կուրսկի շրջանում 50 հազարանոց զորախումբ է կենտրոնացրել և պատրաստվում է հարձակման. The Washington Post

Ռուսաստանը Կուրսկի շրջանում կենտրոնացրել է 50 հազարանոց խմբավորում, որը ներառում է ԿԺԴՀ բանակի ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան ու ուկրաինական աղբյուրներին։

Նշվում է, որ խումբը պատրաստվում է խոշոր հարձակման՝ Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի շրջանը ազատելու համար։

Ուկրաինացի պաշտոնյաները կանխատեսում են, որ հարձակմանը կմասնակցեն հյուսիսկորեական զորքերը, և դա տեղի կունենա մոտ օրերս։ Ներկայումս ԿԺԴՀ բանակի ստորաբաժանումները ռուսների հետ մարտական մարտական համակցության պատրաստություններ են անցնում Կուրսկի շրջանի արևմուտքում։

Ըստ ԱՄՆ-ի գնահատականների՝ այժմ Կուրսկի մոտ ավելի քան տասը հազար հյուսիսկորեացի կա։ Նրանք ռուսական համազգեստով են, սակայն, ըստ ամերիկացի պաշտոնյաների, կռվելու են սեփական ստորաբաժանումներում՝ չմիանալով ռուսներին։ 
Կորեայի ժողովրդական բանակի զինվորները պատրաստված են հրետանային կրակ վարելուն և հետևակի հարձակման մարտավարությանը: Այս պատրաստությունը ենթադրում է, որ առնվազն հյուսիսկորեական զորքերի մի մասը կմասնակցի ուկրաինական ռազմական դիրքերի վրա ճակատային հարձակումներին, ասվում է հոդվածում։

Add new comment