ԱՄՆ-ի hարձակումներին օգնող ցանկացած երկիր պետք է պատաuխանատվություն կրի. Իրանի ԱԳՆ
Ցանկացած երկիր, որն աջակցություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներին Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու հարցում, պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: Հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ցանկացած երկիր, որը որևէ կերպ օգնում է կամ մասնակցում Իրանի դեմ հարձակումներին, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Բոլոր երկրները պետք է իմանան, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցություն նրանց հանցագործությունների իրականացման գործում պետք է հանգեցնի պատասխանատվության»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն