Submitted by H.Aslanyan on
Հարութ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան

Ամոթ նախագահ Դո​նալդ Թրամփին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին ու կրկին համառորեն մերժելու համար։ Ահա թե ինչ է լինում, երբ բարոյական արժեքներից և սկզբունքներից զուրկ մարդը, որը դատապարտված հանցագործ (34 դրվագով) է, ինչպես նաև պատասխանատվության ենթակա է ճանաչվել սեռական ոտնձգության համար, ընտրվում է Միացյալ Նահանգների նախագահ։

Թրամփի ժխտումները հակասում են ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում Հայոց ցեղասպանության բազմիցս ճանաչումներին։

– 1951 թվականի մայիսի 28-ին Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)`ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

– Նախագահ Ռոնալդ Ռեյգանը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը իր 1981 թվականի ապրիլի 22-ի նախագահական հռչակագրում։

– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975, 1984 և 2019 թվականներին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է երեք բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

– ԱՄՆ Սենատը միաձայն (100 կողմ, 0 դեմ ձայներով) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2019 թվականին, չնայած այն խոչընդոտելու նախագահ Թրամփի անհաջող ջանքերին։

– Նախագահ Ջո Բայդենը 2021, 2022, 2023 և 2024 թվականների ապրիլի 24-ին հանդես է եկել հայտարարություններով՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

– ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

– Ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ավելի քան տասն անդամներ, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Չնայած այս բոլոր ճանաչումներին՝ նախագահ Թրամփը շարունակում է զիջել Էրդողանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ արդեն վեցերորդ անգամ հրաժարվելով օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ իր առաջին պաշտոնավարման չորս տարիների և երկրորդ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում: Մենք նաև չպետք է մոռանանք փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ամոթալի քայլը՝ 2026 թ․ փետրվարի 10-ին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո իր X սոցիալական ցանցի հրապարակումից Հայոց ցեղասպանություն եզրույթի ջնջելը։

Քանի որ նախագահ Թրամփը հրաժարվում է արտասանել ցեղասպանություն բառը՝ վախենալով նեղացնել իր ընկեր Էրդողանին, ապա ինչպես կարող են հայերը վստահել նրան՝ Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում։ Թրամփը և Վենսը պետք է համընդհանուր դատապարտման արժանանան իրենց դատապարտելի վարքագծի համար։ Այնուամենայնիվ, նրանց հայ աջակիցներից մինչ այժմ որևէ քննադատություն չենք լսել։ Նրանք, ովքեր 2028 թվականին նախագահական ընտրություններում կքվեարկեն Ջեյ Դի Վենսի օգտին, կդառնան նրա Հայոց ցեղասպանության ժխտման համախոհները։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) և Հայկական Ասամբլեան հանդես են եկել հայտարարություններով՝ քննադատելով նախագահ Թրամփի շարունակական մերժումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: ANCA-ն դատապարտել է «նախագահ Թրամփի մեղսակցությունը Թուրքիայի հանցագործությունների կոծկմանը»: Հայկական Ասամբլեան «խորը մտահոգություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը հստակորեն չհաստատելը նպաստում է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը հենց այն պահին, երբ հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախում կրկին ենթարկվում է հարձակումների»:

Ի տարբերություն նախագահ Թրամփի՝ տասնյակ համաշխարհային ղեկավարներ և խոշոր կազմակերպություններ հանդես են եկել հստակ հայտարարություններով Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2026 թվականի ապրիլի 24-ին։ Նրանց թվում էին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, Շվեդիայի խորհրդարանը, Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Մարիո Լուբետկինը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Բոդո Ռամելովը, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմինը, Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին ևս հանդես եկավ հայտարարությամբ, ինչպես անում է ամեն տարի 2014 թվականից ի վեր: Սպասելի էր, որ նա խեղաթյուրեց պատմական փաստերը՝ հայտարարելով, թե «բոլոր օսմանյան հպատակները խորապես տառապել են», այդպիսով հավասարեցնելով Հայոց ցեղասպանության զոհերին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված թուրք զինվորների հետ: Մինչ Էրդողանը կոկորդիլոսի արցունքներ էր թափում, Ստամբուլի իշխանությունները կրկին արգելեցին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները:

Ավելի հիասթափեցնող էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 24-ի հայտարարությունը։ Բազմիցս վիրավորելով հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության իսկության վերաբերյալ անտեղի հարցեր բարձրացնելով, նա շարունակում է խեղաթյուրել պատմական փաստերը։

Ծավալուն հայտարարության մեջ, որը Փաշինյանը հրապարակեց 2026 թվականի ապրիլի 24-ին, երիտթուրքերին որպես հանցագործներ մեղադրելու փոխարեն, նա «Մեծ եղեռնը» նկարագրեց որպես «հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք»։ Այնուհետև Փաշինյանը Ցեղասպանության տարելիցի առիթը չարաշահեց իր այսպես կոչված խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Խիստ մտահոգիչ պնդմամբ նա հայտարարեց, որ Հայաստանը թերբնակեցված է՝ կարծես նախապատրաստվելով 300 հազար ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման համար Հայաստանում, մի պահանջ, որը նախկինում առաջ էր քաշել Ալիևը։

Փաշինյանի հրամանով Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (որը ֆինանսավորվում է հարկատուների կողմից) ապրիլի 24-ին չհեռարձակեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությունը: Շարունակելով Փաշինյանի վենդետան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ Հայոց ցեղասպանության թանգարանն իր կայքից հեռացրեց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին կայքի հրապարակումները:

Ի ուրախություն Ադրբեջանի և Թուրքիայի՝ Փաշինյանը դատապարտեց ապրիլի 23-ի երեկոյան Երևանում կայացած ջահերով երթի մասնակիցների կողմից թուրքական դրոշի այրումը: Այսպիսով, կրկին Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը հանդես եկան նույն դիրքորոշմամբ՝ հակադրվելով հայ ազգային շահերին:

Այնուհետև Փաշինյանն ավելի վիրավորեց հայ ժողովրդին՝ ապրիլի 25-ին, Հայոց ցեղասպանության տարելիցից հաջորդ օրը, կազմակերպելով մեծ հանրային համերգ և տոնական միջոցառում։

Ինչպե՞ս կարելի է մեղադրել օտարերկրյա ղեկավարներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց վիճելի դիրքորոշումների համար, երբ հենց Հայաստանի վարչապետն է նման վիրավորական քայլեր ձեռնարկում և կասկածելի հայտարարություններ անում։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Գերի
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում․ «Արցախի միություն»
Անահիտ
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նախկին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը
Հարութ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան
Հորմուզ
Հորմուզի նեղուցը շրջանցելու համար Պակիստանը 6 տարանցիկ միջանցք է տրամադրել Իրանին
Ինքնաթիռ
Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը
Նամակ
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Վանդալիզմ
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
Ասրյան։
Ասրյանը Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերը
Վարդան
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ․ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին․ իրանագետ
Եկեղեցի
Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը
Նիկոլ
Առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times
Գրոսսի
Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. Գրոսի
Վիրապ
Նոր կենսաչափական անձնագրում պատկերված է նաև Խոր Վիրապը այն կողմից, որտեղից Արարատը չի երևում
Արցախ
Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Վարդան
Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Ոսկանյան
Կանդազ
Արթուր Ավանեսյանը` Կանդազը, կալանավորվել է 2 ամսով
Ալիև
Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություններ գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ»
Ադրբեջան
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր
Հորմուզ
Իրանը օրենք կընդունի Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ
Արսեն
Եթե ինչ-որ քայլ արեցինք, դա ՀՀ քաղաքացուն ի՞նչ է տալու․ Արսեն Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկեղեցու nչնչացումը չդատապարտելու մասին
Գեղարդ
Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների արգելքի գլխավոր պատճառը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է․ «Գեղարդ»
Կանդազ
Բերման են ենթարկել պատերազմի հերոս, հայտնի հետախույզ Կանդազին
Հակոբ
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան
Մրցանակ
Փաշինյանն ու Ալիևը կրկին նույն մրցանակն են ստացել, այս անգամ` «Գերնիկա»
Աբբաս
Աբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Կարս
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների
Նավ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր
Հուշարձան
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը