Submitted by H.Aslanyan on
Սիրիա

ԱՄՆ պատվիրակությունն Ասադի տապալումից հետո առաջին անգամ ժամանել է Սիրիա՝ նոր իշխանությունների հետ հանդիպման

ԱՄՆ դիվանագետները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո առաջին անգամ ժամանել են Դամասկոս, որպեսզի բանակցություններ վարեն երկրի նոր իշխանությունների հետ և տեղեկություններ ստանան ամերիկացի լրագրող Օսթին Թայսի գտնվելու վայրի մասին։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Սիրիայի անցումային կառավարության ղեկավարների հետ բանակցությունների են մեկնել Մերձավոր Արևելքի հարցերով փոխպետքարտուղար Բարբարա Լիֆը, Սիրիայի հարցով նախկին հատուկ բանագնաց Դենիել Ռուբինշտեյնը և պատանդների շուրջ բանակցությունների գծով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի գլխավոր բանագնաց Ռոջեր Քարսթենսը։

2012 թվականին Դամասկոսում ԱՄՆ դեսպանատան փակվելուց ի վեր սա ամերիկացի դիվանագետների առաջի խումբն է, որ պաշտոնապես այցելում է Սիրիա։ 

«Նրանք ուղղակի շփումներ կունենան սիրիացի ժողովրդի հետ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության անդամների, ակտիվիստների, տարբեր համայնքների անդամների և սիրիացի այլ ձայների հետ՝ լսելու իրենց երկրի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը և այն, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել նրանց», – հայտնել է Պետքարտուղարությունը։Դիվանագետների հանդիպումների օրակարգում կլինի լրագրող Թայսի մասին տեղեկություն ստանալը։ 2012 թվականից Օսթին Թայսն անհետ կորած է Սիրիայում։

Պատվիրակության անդամները նաև կպնդեն, որ Սիրիայում գործեն ներառականության, փոքրամասնությունների պաշտպանության, ահաբեկչությունից և քիմիական զենքերից հրաժարման սկզբունքները։Պետքարտուղարությունը հայտնել է, որ Ռուբինշտեյնը, Լիֆը և Քարսթենսը կհանդիպեն իշխանափոխություն իրականացրած գլխավոր խմբավորման՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, խմբավորումն ԱՄՆ-ում դեռ ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Պենտագոնը դեկտեմբերի 19-ին հայտնել էր, որ նախքան Ասադի տապալումը կրկնապատկել էր իր զինվորականների թիվը Սիրիայում։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Սամվել
Ոչինչ չի մոռացվելու․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Լեհաստան
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ
Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մայիսի 9-ի շքերթին
Կառավարություն
Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները
Հարված
Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները՝ հրադադարից ի վեր առաջին անգամ
Ապա
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ
Մակրոն
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են
Իրան
Իրանի հարվածները վնասել կամ ոչնչացրել են առնվազն 228 կառույց, օբյեկտ կամ սարքավորում
Մերժել
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը Հաղթանակի օրվա առթիվ
Ալիև
Զելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ուղղաթիռ
Արտադրվել է Թուրքիայի 1-ին անօդաչու ուղղաթիռը՝ ALPİN-ը
Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին