Submitted by H.Aslanyan on
ՌԴ

Ասադի տապալումից հետո Մոսկվան պետք է վերանայի իր ներկայությունը Սիրիայում. անցումային կառավարության խոսնակ

Սիրիայի նոր անցումային կառավարության քաղաքական բաժնի խոսնակ Օբեյդա Առնաուտը կոչ է արել Ռուսաստանին վերանայել երկրում իր ներկայությունը՝ Մոսկվայի դաշնակից, նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է վերանայի սիրիական տարածքում իր ներկայությունը և իր շահերը»,- ասել է Առնաուտը։

Նրա խոսքով, Մոսկվան կարող է համագործակցել նոր վարչակազմի հետ՝ ցույց տալու, որ «սիրիայի ժողովրդի նկատմամբ թշնամություն չունի»։

Ռուսաստանը Սիրիայում ունի երկու ռազմաբազա՝ Լաթաքիա նավահանգստի մոտ գտնվող «Հմեյմիմ» ավիաբազան և Միջերկրական ծովի ափին գտնվող «Տարտուս» ռազմածովային բազան։ Մոսկվան և Դամասկոսը 2017 թվականին համաձայնագիր են ստորագրել այնտեղ 49 տարի ժամկետով ռուսական ռազմական ուժերի ներկայության մասին։ Հենակետերը համարվում են Կրեմլի ռազմավարական կարևորագույն օբյեկտներից մեկը։

«Տարտուս» բազան հատկապես կարևոր է, քանի որ այն Ռուսաստանին ապահովում է իր միակ ուղիղ ելքով դեպի Միջերկրական ծով և ծառայում է որպես ռազմածովային զորավարժությունների և ռազմանավերի տեղակայման կետ, նշում է հրատարակությունը։

Արևմտյան վերլուծաբաններն ու հետախուզական ծառայությունները հայտնում են Սիրիայից ռուսական զորքերի լայնածավալ դուրսբերման մասին, սակայն Մոսկվան դեռ չի հաստատել այդ տեղեկությունը։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ռուսական ռազմական տեխնիկայի մեծ շարասյունը Լաթաքիայից հեռացել է Տարտուսի ուղղությամբ։ Մասնագետները վերլուծել են արբանյակային պատկերները և հայտնաբերել բեռնատարներ և զրահափոխադրիչներ, որոնք ժամանել են «Տարտուս»:

Սիրիայի նոր անցումային կառավարության խոսնակ Առնաուտի խոսքով՝  Ռուսաստանի վերջին տեղաշարժերը Սիրիայում միանշանակ չեն: Նա ընդգծել է, որ նավատորմի նավերը նավահանգիստներից հեռացնելու և ռազմակայաններից ռազմական մեքենաների շարասյուները տեղափոխելու որոշումը հստակ չի ցույց տալիս, թե արդյոք Կրեմլն իսկապես նահանջում է, թե դա նրանց կանոնավոր տեղաշարժերի մի մասն է:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է վերանայի իր ներկայությունը սիրիական տարածքում, ինչպես նաև իր շահերը: Նրանց շահերը կապված էին  Ասադի հանցավոր ռեժիմի հետ։ Նրանք կարող են վերանայել և նախաձեռնություններ ձեռնարկել՝ կապ հաստատելու նոր վարչակազմի հետ՝ ցույց տալու, որ իրենք թշնամություն չունեն սիրիացի ժողովրդի նկատմամբ, և որ Ասադի ռեժիմի դարաշրջանը վերջապես ավարտվել է»,- եզրափակել է Առնաուտը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Սամվել
Ոչինչ չի մոռացվելու․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Լեհաստան
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ
Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մայիսի 9-ի շքերթին
Կառավարություն
Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները
Հարված
Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները՝ հրադադարից ի վեր առաջին անգամ
Ապա
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ
Մակրոն
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են
Իրան
Իրանի հարվածները վնասել կամ ոչնչացրել են առնվազն 228 կառույց, օբյեկտ կամ սարքավորում
Մերժել
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը Հաղթանակի օրվա առթիվ
Ալիև
Զելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ուղղաթիռ
Արտադրվել է Թուրքիայի 1-ին անօդաչու ուղղաթիռը՝ ALPİN-ը
Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին