Այո՛, hրթիռները ձեռք էինք բերել, մարտագլխիկները` ոչ, բայց ձեռք կբերենք. Արարատ Միրզոյան
Մենք ինքներս էլ ենք ասել, որ հասցրել ենք ինքնաթիռները ձեռք բերել, բայց հրթիռները և մարտագլխիկները ոչ, պետք է ձեռք բերենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով թեմային, որ պատերազմի ժամանակ պարզվել էր մարտագլխիկների չլինելու ու կիրառելիություն չունենալու մասին:
«Այդ մասով դուք միանշանակ իրավացի եք: Հիմա մայիսի 28-ին կգաք, կնայեք, կտեսնեք ցուցադրվելիք ռազմական տեխնիկան ու զենքերը, հուսով եմ, որ դա կիրառելու անհրաժեշտություն երբեք չի առաջանա, բայց իհարկե, ցանկացած պետություն իր պաշտպանություն և տարբեր սցենարների համար իրավունք ունի ձեռք բերել ռազմական տեխնիկա և զենք, ինչը և մենք արել ենք և շարունակելու ենք անել, թե ինչ ենք ձեռք բերել՝ կգաք, կտեսնեք, կհամեմատեք, հիմա աշխարհը այնքան բաց է, կարող եք տեսնել, որը ինչ զենք է, ինչ նշանակություն ունի, ինչ ուժգնություն ունի և ինչ արդյունավետություն ունի»,- նշել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած խաղաղությանը՝ Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանից Ադրբեջանի նկատմամբ թշնամական հայտարարություններ նույնպես հնչում են:
«Ուզում եք ասել, որ Հայաստանից Ադրբեջանի նկատմամբ թշնամական հայտարարություններ չե՞ն հնչում, իհարկե հնչում են, հնչում են տարբեր ուժերից, դա կառավարության ծրագիրը չի, նույն թշնամական հայտարարությունները կարող ենք լսել ցավոք սրտի նաև Ադրբեջանից»:
Ավելացնել նոր մեկնաբանություն