Իսրայելի իշխող կոալիցիան օրինագիծ է ներկայացրել խորհրդարանի լուծարման մասին
Իսրայելում իշխող կոալիցիան առաջարկել է օրինագիծ՝ կնեսետի՝ երկրի խորհրդարանի լուծարման մասին, հաղորդում է The Times of Israel-ը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիայի անդամը չորեքշաբթի ներկայացրել է սեփական օրինագիծը կնեսետի լուծարման և ընտրությունների մեկնարկի մասին»,- նշվում է հրապարակման մեջ։
Փաստաթուղթը մայիսի 13-ին ներկայացրել է «Լիքուդ» կուսակցությունից պատգամավոր Օֆիր Կացը։ Նրա նախաձեռնությունը աջակցել են իշխող կոալիցիայի մեջ մտնող բոլոր կուսակցությունների առաջնորդները։ Խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման ամսաթիվը կսահմանվի կնեսետի հարցերով հանձնաժողովում քննարկումների ընթացքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն