Ուկրաինական ԱԹՍ-ի՝ աերոնավիգացիայի վարչական շենքին hարվածելnւ պատճառով դադարեցվել է ՌԴ-ի հարավի 13 օդանավակայանի աշխատանքը
«Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է 13 օդանավակայանների աշխատանքը: Այս մասին հայտնել է Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է РБК-ն:
Աշխատանքը դադարեցրել են Աստրախանի, Վլադիկավկազի, Վոլգոգրադի, Գելենջիկի, Գրոզնիի, Կրասնոդարի, Մախաչկալայի, Մագասի, Միներալնիե Վոդիի, Նալչիկի, Սոչիի, Ստավրոպոլի և Էլիստայի օդանավակայանները։
«Դոնի Ռոստովի տարածաշրջանային կենտրոնի աշխատանքը, որը կառավարում է օդային երթևեկությունը Ռուսաստանի հարավում, ժամանակավորապես փոփոխվել է՝ «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անձնակազմը գտնվում է անվտանգության մեջ, այս պահին մասնագետները վերլուծում են սարքավորումների աշխատունակությունը։
Մայիսի 8-ի գիշերը թռիչքների սահմանափակումներ էին մտցվել Պերմի, Սոչիի, Ուֆայի, Իժևսկի, Բուգուլմայի, Նիժնեկամսկի, Կազանի, Չեբոքսարիի, Սամարայի և Ուլյանովսկի օդանավակայաններում։ Մոսկվայում աշխատանքը դադարեցրել էր «Վնուկովո» օդանավակայանը, իսկ «Դոմոդեդովոյում» չվերթների ընդունումն ու իրականացումը կատարվում էր համաձայնեցմամբ։
Լիպեցկի մարզի Ելեց քաղաքում խոցված ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով տուժել է իննամյա տղա, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը։
Պերմում անօդաչուները հարվածել են որոշ արդյունաբերական հարթակների։ Զոհեր և տուժածներ չկան։
Ավելացնել նոր մեկնաբանություն