Submitted by H.Aslanyan on
գերի

Բաքվում պահվող հայ գերիները ենթարկվում են անմարդկային կտտանքների․ բաց նամակ՝ միջազգային հանրությանը

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը բաց նամակ է գրել միջազգային հանրությանը․ «2020 թվականին, Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Օգտվելով միջազգային հանրության լռությունից ադրբեջանական զինված ուժերը օկուպացրեցին ողջ Արցախը, իսկ բնակչությանը ենթարկելով անմարդկային հալածանքների ամբողջությամբ վտարեցին իրենց հայրենիքից։ Սա Ցեղասպանություն էր 21-րդ դարում, ողջ մարդկության աչքի առջև։

Բազմաթիվ հայորդիներ լծվեցին իրենց հայրենիքի և ժողովրդի պաշտպանության սուրբ գործին, ինչը յուրաքանչյուր ազգի բնական և անխախտելի՝ ոչ միայն իրավունքն է, այլ նաև պարտականությունը։ Նրանցից շատերը զոհվեցին, շատերը հաշմանդամ դարձան, շատերը գերեվարվեցին, իսկ ոմանք մինչև այսօր, գտնվում են գերության մեջ Ադրբեջանի բանտերում, ենթարկվելով անմարդկային կտտանքների։ Այսօր, ադրբեջանական իշխանությունները փորձում են կեղծ և շինծու մեղադրանքներով դատապարտել նրանց ցմահ ազատազրկման, նպատակ ունենալով սպանել նրանց Բաքվի բանտերում և նրանք դա կանեն, եթե քաղաքակիրթ աշխարհը շարունակի լռել։

Հասկանալու համար, թե որքան կեղծ են ադրբեջանական մեղադրանքները, հերիք է միայն նայել, թե ինչի մեջ են նրանք մեղադրում գերեվարված Ռուբեն Վարդանյանին։ Ռուբենը հայտնի է ողջ աշխարհում, որպես մարդ ով օգնության ձեռք է մեկնել աշխարհի տարբեր ծայրերում օգնության կարիք ունեցողներին։ Նրա հիմնադրած միայն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, անգնահատելի դեր ու նշանակություն ունի աշխարհում տեղի ունեցող աղետների և ոճրագործությունների դեմ պայքարում։

Անգամ հիմա, երբ նա գտնվում է գերության մեջ, նրա հիմնադրած գործերը շարունակում են օգտակար լինել ծանր իրավիճակներում հայտնված հազարավոր մարդկանց։ Նրա միակ «հանցագործությունը» նա է, որ ծանր ժամանակ եկել ու կանգնել է իր ազգի կողքին՝ փորձելով միասին ապրելու եզրեր գտնել, թշնամաբար տրամադրված հարևանի հետ։

Երկակի ստանդարտներով առաջնորդվող աշխարհը, եթե վերջնականապես չի կորցրել իր մարդկային արժեքները՝ չպետք է լռի։ Բաքվում գտնվող հայ գերիների տառապանքները միջազգային հանրության խղճին են»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան