Submitted by H.Aslanyan on
Միպ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը դատապարտում է Ադրբեջանի ՄԻՊ-ի անհամապատասխան գործունեությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը․

«Վերջին շրջանում Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների ֆորմալ հանձնակատար Սաբինա Ալիևան ինտենսիվ կերպով շարունակում է իր առաքելությանը հակոտնյա գործունեություն ծավալել։ Ադրբեջանը, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը ուղիղ համեմատական է այդ երկրում ռասիզմի դեմ պայքարին և պարզունակ մարդասիրությանը, այսինքն՝ բացակայում է, պարբերաբար հանդես է գալիս ինչ-որ իրավունքների վերականգնման կամ պաշտպանության պահանջով և դրանով իսկ փորձում է ապակողմնոոշել միջազգային հանրությանը, որի աչքի առաջ անցած մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը պետականորեն ոտնահարել է մարդու հիմնարար իրավունքների սահմանմանն ու պաշտպանությանը միտված բոլոր միջազգային հռչակագրերն ու կոնվենցիաները։ 

Սաբինա Ալիևայի առաջին գործը պետք է լիներ միջազգային հանրությանը պարբերաբար տեղեկացնել, թե ինչ է իրականում կատարվում Ադրբեջանում, ինչպես են պետական կառույցներում պլանավորվում և իրականացվում ռասիզմի գաղափարախոսության վրա հիմնված ցեղասպանական ծրագրեր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հայության և վերջինիս ստեղծած ազգային-հոգևոր մշակութային ժառանգության դեմ։ Իսկ գուցե Սաբինա Ալիևան ամենևին չի տիրապետում միջազգային իրավունքի դրույթներին, որոնք պետք է լինեին իր գործունեության առանցքը։ 

Հակառակ պարագայում Ս․ Ալիևան կիմանար, որ խոսքի ազատության սահմանափակումը ևս մարդու բնական իրավունքների կոպտագույն խախտում է, հետևաբար գուցե կարողանար պատասխանել այն հարցին, թե ինչու են ադրբեջանական բանտերը լցված մարդկանցով, ովքեր բարձրաձայնել են Ադրբեջան պետության ներսում տիրող բռնատիրության և դրա դրսևորումների մասին։
 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի՝ իր կոչմանը անհամապատասխան գործունեության ծավալումը։ Մենք կոչ ենք անում Սաբինա Ալիևային ուսումնասիրել միջազգային իրավունքի՝ մարդու բնական և անքակտելի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը և միջազգային հանրությանը ապակողմնորոշելու փոխարեն զեկույցով հանդես գալ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայության դեմ 2020-2023 թթ․Ադրբեջան պետության գործած հանցանքների և դրանց դատապարտման ու պատժի մասին»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան