Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով
Ուկրաինական հակամարտությունում հրադադար կհաստատվի այն պահին, երբ Վլադիմիր Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի զինված ուժերը ռուսական տարածքից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Զելենսկին պետք է հրաման տա Ուկրաինայի զինված ուժերին դադարեցնել կրակը և լքել Դոնբասի տարածքը, լքել ռուսական տարածքը: Այդ ժամանակ կլինի հրադադար, և կողմերը հանգիստ կարող են զբաղվել բանակցություններով»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է այն կարևոր քայլը, որը պետք է անի Զելենսկին ուկրաինական հակամարտության կարգավորմանը մոտենալու համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն