«Սարմատ»-ը աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է․ Պուտին
Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» նորագույն հրթիռը: Այս մասին Պուտինին զեկուցել է հրթիռային ուժերի հրամանատարը։
Նա նշել է, որ «Սարմատ» համակարգը երաշխավորված է թափանցել գործող և ապագա հրթիռային պաշտպանության համակարգերի միջով։ «Սարմատ» հրթիռային կայանքները զգալիորեն կբարձրացնեն ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները։ Առաջին «Սարմատ» հրթիռային գունդը շահագործման կհանձնվի այս տարվա վերջին։
Պուտինն էլ իր հերթին նշել է, որ «Սարմատ»-ը աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն