Submitted by H.Aslanyan on
Իշխան

Ինչ է զիջել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. Իշխան Սաղաթելյանը զիջումների ցանկ է ներկայացրել

Իր վերջին հարցազրույցում Փաշինյանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին», մեր կառավարությունը որևէ միակողմանի զիջում չի իրականացրել։ Կարծում եմ կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները, որոնք իրականացվել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը՝ նշելով զիջումները:

«1.Փաշինյանի հրամանով (իր բացատրությամբ՝ «բանավոր ըմբռնումով») Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերին հետ քաշվեցին զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ թողնելով գերիշխող դիրքերը Սյունիքում ։ Այս զիջումը հետագայում պատճառաբանվեց պատերազմի սպառնալիքով։

2. 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն առանց դիմադրության ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասեր և գրավեցին մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Կրկին առանց դիմադրության ռամավարական դիրքերը հանձնեցիր,ասելով թե բա ձյունոտ սարերը մեզ պետք ե՞ն:

3. 2021 թ. նոյեմբերին արդեն Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասը։

4. 2021 թ. նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմն անցակետ տեղակայեց. ճանապարհն այդպիսով հանձնվեց թշնամուն՝ կտրելով հարակից 6 գյուղերի և Կապանի միջև կարճ և հարմարավետ կապը։

5. 2022 թ. մարտին ադրբեջանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մեկ կիլոմետր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողություն հաստատելով նոր տարածքներում։

6. 2022 թ. ապրիլին Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը, ըստ որի ՀՀ-ն հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։

7. 2022 թ․ օգոստոսի 25-ին Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնվեցին Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ հարակից բնակավայրերով Ադրբեջանին հանձնելը նախատեսված չէր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բնակավայրերի հանձնումով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը, ինչն իր կործանարար հետևանքներն ունեցավ Արցախի շրջափակման օրերին։ Ավելին, այս ամենի հետևանքով թշնամին դուրս եկավ Գորիսի Տեղ գյուղի մատույցներ` զավթելով գյուղի հողատարածքներն ու արոտավայրերը։

8. 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղություններով՝ օկուպացիայի ծավալը հասցնելով արդեն 220 քառ. կմ։Ունեցանք 200-ից ավելի զոհ, դրա հիմնական պատճառը մինչ այդ տվյալ ուղությամբ ռազմավարական դիրքերի հանձնումն էր:

9. 2022 թ. Պրահայում բանավոր, ապա 2023 թ. Գրանդայում գրավոր համաձայնությամբ Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հերթական պահանջը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը Գրանդայում անգամ միակողմանի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց 86.6 քառ.կ մ. ճշտությամբ։ Փոխարենը, մինչև օրս Ալիևը որևէ կերպ չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը հստակ տարածքով և սահմաններով։ Հետագայում հենց այս հայտարարություններին հղում անելով Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը՝ պաշարելով Արցախը։

10. 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակման և Արցախում էթնիկ զտում իրականացնելու օրերին Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հաջորդ պահանջը՝ մենակ թողնելով արցախահայությանը,հրապարակային հրաժարվելով ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 120,000 մարդու անվտանգության ապահովման հարցից։

11. 2024 թվականի փետրվարի 28-ին Տեղ համայնքի հատվածում շփման գիծը հատած Ռուսլան Փենախովին հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, վերադարձրեց Ադրբեջանին, առանց դրա դիմաց գերիների վերադարձնելու։ Նույնը տեղի ունեցավ նաև Սիսիանի հատվածից ՀՀ տարածք ներխուժած ադրբենջանցիների պարագայում, ովքեր Կապանում սպանեցին ՀՀ քաղաքացու։ Նրանք ևս Ադրբեջանին վերադարձվեցին առանց փոխանակաման։

12. 2024 թ. պատերազմի սպառնալիքով մյուս միակողմանի զիջումը տեղի ունեցավ Տավուշում, որտեղ հայկական զորքերը ետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանական վերահսկողությանը հանձնելով 4 գյուղերի տարածքներ։

13. Ադրբեջանի պահանջով Փաշինյանը հրաժարվեց բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցերը՝ փակված համարելով Արցախի հարցը, դրանով փորձելով լիգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունը Արցախում ։

14. Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման հնչեցրեց ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ, մի քանի ամիս անց՝ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ին հարկավոր է նոր Սահմանադրություն՝ նախանշելով հանրաքվեի անցկացման հստակ ժակետներ։

15. Բանակցային գործընթացում Իլհամ Ալիևը պահանջ ներկայացրեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար համատեղ դիմում ներկայացնելու վերաբերյալ։ Իր գրառումով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց կատարել այդ պահանջը։

16. Տևական ժամանակ բանակցվող փաստաթղթում անհամաձայնեցված էին մնում միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման և սահմանի երկայնքով ուժերի չտեղակայման վերաբերյալ Ադրբեջանական պահանջները։ 2025 թ. մարտին Ադրբեջանը հայտարարեց, որ այս Հայաստանը համաձայնություն է տվել նաև այս կետերին։ Այսպիսով մասամբ իրականություն դարձավ նաև ՀՀ ապառազմականացման Ադրբեջանի պայմանը։

17. Ադրբեջանի պահանջով Հայաստանի հետ համաձայնագրում ամրագրվեց կետ, որով կողմերը պարտավորվում են պայքարել երկրի ներսում «խաղաղության օրակարգի դեմ» գործողների նկատմամբ, այդպիսով Ադրբեջանին ընձեռելով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորություն։

18. Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանին է փոխանցել Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ 2024 թ. հունվարին, ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին։ Դրանք բացառիկ կարևորության քարտեզներ էին, քանի որ ականապատ տարածքները առանց այդ քարտեզների՝ ականազերծելու համար անհրաժեշտ էր 10-15 տարի:

Այս զիջումների ցանկը չի ներառում քառասունչորսօրյա պատերազմի արդյունքները, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր հաղթանակը, հայկական երկրորդ պետականությունը՝ Արցախը՝ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, հազարամյա պատմամշակությանի ժառանգությամբ, հուշարձաններով, հանքերով և ողջ հարստությամբ։

Սրանք այն հիմնական զիջումներն են, որ իրականացվել են միակողմանի՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Այսքանով Բաքվի պահանջները, սակայն, չեն ավարտվում. Ադրբեջանը փաստացի պահանջում է Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև «միջանցքի» տրամադրում (իհարկե անունը կդնեն ճանապահրով ապահովում), ադրբեջացիների բնակեցում Հայաստանում, «անկլավների» հանձնում:

Հետևաբար կապիտուլյանտի՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականությունը խեղաթյուրելու, իր ազգակործան դերակատարությունը քողարկելու բոլոր փորձեր այլևս սպառված են»,- գրել է նա:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կանդազ
Բերման են ենթարկել պատերազմի հերոս, հայտնի հետախույզ Կանդազին
Հակոբ
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան
Մրցանակ
Փաշինյանն ու Ալիևը կրկին նույն մրցանակն են ստացել, այս անգամ` «Գերնիկա»
Աբբաս
Աբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Կարս
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների
Նավ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր
Հուշարձան
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը
Լիբանան
Իսրայելի օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ
Տիգրան
Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում․ Տիգրան Աբրահամյան
Դրոշ
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է եռափուլ կարգավորում
Սուրեն
Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է