Մենք ձգտում ենք վերջ դնել Իսրայելի հետ պшտերազմական վիճակին և կնքել զինшդադարի համաձայնագիր. Ջոզեֆ Աուն
Մենք ձգտում ենք վերջ դնել Իսրայելի հետ պատերազմական վիճակին և կնքել զինադադարի համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ձգտում ենք վերջ դնել Իսրայելի հետ պատերազմական վիճակին և կնքել զինադադարի համաձայնագիր՝ նման այն մեկին, որը ձեռք էր բերվել 1949 թվականին», - ընդգծել է նախագահը։
Աունի կարծիքով՝ լիբանանյան իշխանությունների որոշումը կապիտուլյացիա կամ դավաճանություն չէ։
«Ես՝ որպես նախագահ, պատասխանատվություն եմ կրում այս քայլի համար և չեմ ընդունի Իսրայելի հետ որևէ ստորացուցիչ համաձայնագիր»,- նշել է նա։
Հանրապետության ղեկավարի հայտարարությունը պատասխան էր «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմի ավելի վաղ հնչեցրած ուղերձին, որում նա կառավարությանը մեղադրել էր Իսրայելին անարդարացի զիջումներ անելու մեջ՝ ի վնաս դիմադրության ուժերի։
Աունն առաջարկել է նրանց, ովքեր քննադատում են իշխանությունների որոշումը, սպասել բանակցությունների արդյունքներին։
«Մեզ ասում են, որ մենք շփումների մեջ ենք մտել Իսրայելի հետ առանց ազգային կոնսենսուսի: Ի պատասխան՝ մենք հարցնում ենք այդ քննադատներին. երբ դուք Լիբանանին ներքաշեցիք պատերազմի մեջ՝ ի պաշտպանություն Իրանի, դուք ունեի՞ք կոնսենսուս»,- ընգծել է նախագահը։
Ինչպես ընդգծել է Աունը, նա մերժում է ցանկացած պատերազմ, որը մղվում է այլ կողմերի շահերից ելնելով։
Այն, ինչ մենք անում ենք, դավաճանություն չէ. ընդհակառակը, դավաճանություն են գործում նրանք, ովքեր իրենց երկիրը ներքաշում են հակամարտության մեջ հանուն օտարերկրյա պետությունների»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն