Իրանի պատերազմի հետևանքները Եվրոպայում կարող են զգացվել դեռ ամիսներ կամ նույնիսկ տարիներ. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Իրանի պատերազմի հետևանքները Եվրոպայում կարող են զգացվել դեռ ամիսներ կամ նույնիսկ տարիներ. այս մասին հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում Ստրասբուրգում՝ Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ԵՄ-ն լրացուցիչ շուրջ 27 մլրդ եվրո է ծախսել հանածո վառելիքի ներմուծման վրա: Ավելի քան 10 միլիարդ եվրո, վերլուծաբանների գնահատմամբ, ուղղված է բիզնեսին և բնակչությանը աջակցելուն՝ էներգիայի գների աճի ֆոնին:
Սա չորս տարվա ընթացքում արդեն երկրորդ խոշոր Էներգետիկ ճգնաժամն է, նշել է ֆոն դեր Լյայենը։ Հորմուզի նեղուցի արգելափակման և վառելիքի մատակարարման խափանումների հետևանքով Եվրոպան բախվում է էներգակիրների գների բարձրացման և կարևոր ռեսուրսների, այդ թվում՝ ավիացիոն վառելիքի և պարարտանյութերի դեֆիցիտի ռիսկի:
Ավելացնել նոր մեկնաբանություն