Submitted by H.Aslanyan on
ԼՂ

ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր հայրենիք վերադառնալու բոլոր հնարավորություններն ունի։ 

Լուիս Մորենո Օկամպոն նման կարծիք հայտնեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ին տված հարցազրույցի ընթացքում։ 

«Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ։ Դա չի կարող անտեսվել։ Պետք է շարունակել պայքարել։ Դուք պետք է շարունակեք պայքարել: Պարտվում եք այն ​​օրը, երբ դադարեցնում եք պայքարը: Հարկավոր է օգնել նրանց պայքարին՝ իրենց վերադարձի իրավունքի համար»,- ընդգծեց Օկամպոն՝ հավելելով, որ Ադրբեջանը ճանաչում է, որ հայերը Լեռնային Ղարաբաղում գտնվելու իրավունք ունեն, հետևաբար անհրաժեշտ է պայքարել ԼՂ-ի հայերի իրավունքների համար:  

Անդրադառնալով հարցին, թե 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարելի՞ է արդյոք որակել որպես ցեղասպանություն՝ Լուիս Մորենո Օկամպոն դրական պատասխան տվեց՝ նկատելով, որ ցեղասպանությունը պարզապես զանգվածային սպանությունները չեն, ինչպես, օրինակ, տեղի է ունեցել 1915 թվականին:  

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները պարունակում են ցեղասպանության բոլոր մեթոդներն ու ձևերը՝ պայմաններ ստեղծելով մարդկանց խմբին ոչնչացնելու համար․ դա Լաչինի միջանցքի շրջափակումն էր, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության փախուստի դիմելը, ինչպես նաև հայերին հասցված լուրջ հոգեկան վնասները, վախը և այլն։  Այս բոլորը ցեղասպանության հատկանիշներ են։ Եվ դա նույնպես ցեղասպանություն է»,- ասաց զրուցակիցը՝ շեշտելով, որ բոլոր այս դեպքերում մարդիկ պետք է պաշտպանված լինեն, և նրանց իրավունքները պետք է վերականգնվեն:  

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Լուիս Մորենո Օկամպոն նկատեց, որ հայերն առաջին հերթին պայքարում են արդարության և հիշողության համար։  

«Հայաստանը ցույց է տալիս, որ հիշողության համար պայքարելը կարևոր է»,-ընդգծեց նա: 

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Թուրքիան երբևէ ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նա շեշտեց․ «Մենք չգիտենք դա, բայց մենք պետք է ներգրավենք Թուրքիային և բացատրենք: Երիտասարդ սերունդը տարբեր է։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ներգրավել նրանց և քննարկել այդ հարցը»: 

Լուիս Մորենո Օկամպոյի բնորոշմամբ՝ հիմա ամենակարևորն այն է, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, և, մասնավորապես այն, ինչ տեղի է ունենում Բաքվի բանտում գտնվող 23 հայերի հետ։  

«Նրանք պատանդներ են, իսկ նրանց պատանդ պահելու ուղերձն այն է, որ, եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ապա հարձակման կենթարկվեք։ Մենք պետք է ինչ-որ բան անենք նրանց համար»,- ընդգծեց Լուիս Մորենո Օկամպոն։  

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան