«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնության են եկել ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումները և ուժեղացնել Ռուսաստանի տնտեսության վրա ճնշումը
G7-ի երկրների առաջնորդները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումները և ուժեղացնել Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա ճնշումը․ այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ։
«Մենք համաձայնեցինք ավելացնել ՀՕՊ համակարգերի, լրացուցիչ համակարգերի և հրթիռների մատակարարումները», – հայտարարել են G7 երկրները։
Նրանք հայտարարել են Ուկրաինային համապատասխան լիցենզիաներ տրամադրելու մասին՝ երկրում ռազմական արտադրության աճը խթանելու համար։ G7 երկրները համաձայնել են աջակցել Ուկրաինայի էներգետիկ դիմադրողականության ամրապնդմանը։
«Մենք պարտավորվում ենք ուժեղացնել Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա ճնշումը։ Մենք կխստացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտի դեմ միջոցառումները։ Մենք կարծում ենք, որ հիմա հարմար պահ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար, քանի որ նախագահ Թրամփը համաձայնության է եկել [Իրանի հետ], որին մենք աջակցում ենք», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն