Submitted by H.Aslanyan on
Բագրատ Սրբազան

Մենք աղոթում ենք, որ սա լինի վերջին տարին, որ մենք զրկված ենք գերագույն հրամանատարությունից. Բագրատ Սրբազան

«Մեր խոնարհումը և զորակցությունն եմ հայտնում մեր վիրավորում ստացած բոլոր եղբայրներին։ Մեր աղոթքները և մխիթարության մաղթանքները՝ անհայտության մեջ գտնվող մեր եղբայրների շուտափույթ վերադարձի և իրենց ընտանիքների համար, մեր ամբողջական խոնարհումը բոլոր նրանց, ովքեր այս 33 տարիների ընթացքին, հակառակ բոլոր տեսակի դժվարությունների, տառապանքների, ցավերի, խոցումների, վիրավորում ոտքի վրա կանգնեցին և մեծ պատվով ու պատասխանատվությամբ գործեցին մեր երկրի, մեր պետականության ոչ միայն ամրապնդման, այլև հատկապես անվտանգության համար։ Հայոց բանակը 33 տարեկան է, ձևավորվել է ամենադժնդակ պայմաններում, երբ զինվորական արվեստին ոչ մի բանով ծանոթ մարդիկ մշակներ, մտավորականներ, գիտնականներ, կյանքի տարբեր շերտերից, խավերից նվիրյալ հայորդիներ վճռեցին և որոշեցին ոտքի կանգնել, ազատագրել Արցախ աշխարհը, պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, վերականգնել մեր պատիվը, որ դարերի ընթացքին փորձվել էր խլվել մեզանից»,- այս մասին ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով հղած տեսաուղերձի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

Սրբազանի խոսքով՝ ամբողջ Հայաստանն այսօր գտնվում է խոցված վիճակում:

«Այսուհանդերձ, այսօր գտնվում ենք խոցված վիճակում, գողացված պատվի և գողացված ուրախության ժամանակներում։ Մենք կոչված ենք վերականգնել մեր պատիվը, մենք կոչված ենք վերականգնել մեր ուրախությունը, հայոց բանակի հաղթական ավանդույթները և շարունակել նրա հաղթական շքերթը, մեզանից շատ չեն հեռացած այդ հաղթանակի բերկրանքը, հաղթանակի քաղցրությունը, հաղթանակի հպարտությունը, որ մենք ապրել ենք ամեն օր, սակայն 2018 թվականից ի վեր մեզանից խլվել է այդ հաղթանակը, մենք չունենք գերագույն հրամանատարություն և մեր աղոթքն ու մաղթանքն է, որ այս տարի լինի վերջին տարին, որ մենք զրկված լինենք այդ գերագույն հրամանատարությունից և կոչված լինենք մեր մարտական խնդիրները կատարելու այնպես, ինչպես սովոր էինք կատարել։ Այո, դժվարին օրեր են մեզ համար, սակայն դժվարությունները ոչ թե մեզ կքելու, ընկճելու, հուսահատեցնելու համար են, այլ ավելի զորացնելու, ավելի ամրապնդելու և ավելի մղելու առաջ մեր երազները, մեր ձգտումները և մեր տեսիլքները իրականացնելու համար։ Մենք պարտվել ենք պատերազմում, մենք կորցրել ենք մեր հայրենիքի ամենաթանկ հատվածը, սակայն այդ պարտությունը եղել է քաղաքական պարտություն։ Այդ պարտության դառն ճաշակումը գտել է մեր բանակը, մեր պետությունն իր ամբողջության մեջ։ Ամրացրեք ձեր սրտերը, վերականգնեք ձեր հավատքը, վերականգնեք և հաստատեք հայոց սպայի պատիվը, որովհետև մեր թշնամիները ուրախանում են մեր տկարությամբ»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան