Submitted by H.Aslanyan on
Ա. Հովհաննիսյան

Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ երկկողմ ֆորմատով. ՔՊ քարտուղար

Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ցանկանում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այնտեղ, որտեղ կհարգվեն  Հայաստանի Հանրապետության և առհասարակ պետությունների սուվերենության շահերից բխող սկզբունքները, մեզ համար ընդունելի են: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Պարոն Միրզոյանի՝ Մոսկվա կատարած  այցը հենց դրա մասին է նաև։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, «Խաղաղության խաչմերուկում» մեր առաջարկներին, ես կարծում եմ՝ դրանք այդքան էլ իրարից չեն տարբերվում, որովհետև նոյեմբերի 9-ի  հայտարարության մեջ որևէ խոսք չկա էքստերիտորիալ ինչ-որ տարածքի մասին, ինչպես որ չկա «Խաղաղության խաչմերուկում», մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների վերագործարկման մասին՝ յուրաքանչյուր պետության սուվերենության ներքո»,- ասաց նա:  

Լրագրողի դիտարկմանը՝ այդ դեպքում ի՞նչն է խանգարում այդ այդ երկու ֆորմատներից որևէ մեկով Ադրբեջանի հետ այս պահին բանակցություններ ունենալ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ երկկողմ ֆորմատով, մենք զրուցում ենք մեր Ռուսաստանի գործընկերների հետ իրենց հարթակում, ԵՄ մեր գործընկերների հետ ենք  քննարկումների մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ են քննարկումների մեջ, տարբեր միջազգային հարթակներում, երբ որ ներկա են ադրբեջանցի պաշտոնյաներ, հանդիպումներ են տեղի ունենում, այսինքն քննարկումները բազմակողմանի են տեղի ունենում, և մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները խաղաղության օրակարգն առաջ տանելու համար: Մենք չենք ֆիքսվում կոնկրետ մեկ հարթակի վրա, որովհետև կարծում ենք, որ մեկ հարթակում այդքան էլ արդյունավետ չի եղել մինչ այս եղած քննարկումները, դրա համար էլ հիմա օրինակ կա Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին, ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան