Submitted by H.Aslanyan on
Մինսկ

Մինսկի խմբի վերջնական լուծարումը նախատեսվում է 2025-ի դեկտեմբերին. Լուկաշևիչ

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ որոշմանը՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Այս մասին RBC-ին հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ նշելով, որ խմբի վերջնական լուծարումը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերին։

Ըստ Լուկաշևիչի՝ խոսքը վերաբերում է երեք ինստիտուտի՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցմանը:

«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը, որ դրանց պահպանումը նպատակահարմա չէ, մենք որևէ պատճառ չենք տեսնում կանխելու դրանց լուծարումը»,- ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշումը կհաստատվի սեպտեմբերի 1-ին: Նրա խոսքով՝ այս մեխանիզմը փաստացի վաղուց դուրս է մնացել խաղաղ գործընթացից:

Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար առաջադրված երկու պայմաններից մեկն էր:

Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն ստորագրել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և ուղարկել կազմակերպությանը օգոստոսի 11-ին։

Լուկաշևիչի խոսքով՝ Մինսկի խմբի լուծարման ընթացակարգը հետևյալն է՝ ԵԱՀԿ-ի Մշտական խորհուրդը (քաղաքական խորհրդակցությունների գլխավոր համակարգող մարմին) խորհուրդ է տվել անդամ երկրներին «լռակյաց համաձայնությամբ» հաստատել նախարարական որոշումը։ Եթե մինչև սեպտեմբերի 1-ը ոչ ոք չի արտահայտի հակափաստարկ խմբի լուծարմանը, որոշումը կհամարվի ընդունված։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Եկեղեցի
Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը
Նիկոլ
Առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times
Գրոսսի
Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. Գրոսի
Վիրապ
Նոր կենսաչափական անձնագրում պատկերված է նաև Խոր Վիրապը այն կողմից, որտեղից Արարատը չի երևում
Արցախ
Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Վարդան
Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Ոսկանյան
Կանդազ
Արթուր Ավանեսյանը` Կանդազը, կալանավորվել է 2 ամսով
Ալիև
Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություններ գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ»
Ադրբեջան
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր
Հորմուզ
Իրանը օրենք կընդունի Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ
Արսեն
Եթե ինչ-որ քայլ արեցինք, դա ՀՀ քաղաքացուն ի՞նչ է տալու․ Արսեն Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկեղեցու nչնչացումը չդատապարտելու մասին
Գեղարդ
Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների արգելքի գլխավոր պատճառը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է․ «Գեղարդ»
Կանդազ
Բերման են ենթարկել պատերազմի հերոս, հայտնի հետախույզ Կանդազին
Հակոբ
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան
Մրցանակ
Փաշինյանն ու Ալիևը կրկին նույն մրցանակն են ստացել, այս անգամ` «Գերնիկա»
Աբբաս
Աբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Կարս
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների
Նավ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր
Հուշարձան
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը
Լիբանան
Իսրայելի օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ
Տիգրան
Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում․ Տիգրան Աբրահամյան
Դրոշ
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է եռափուլ կարգավորում
Սուրեն
Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը