Submitted by H.Aslanyan on
Տավուշ

Միտինգ անողները թող հիմա էլ հավաքվեն, գան. Տավուշում սահմանազատման աշխատանքներ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի շաբաթ է, ինչ, ըստ լուրերի, Տավուշում սկսվել են չարաբաստիկ սահմանազատման աշխատանքները, որոնց հետեւանքով հնարավոր է կրկին տարածքներ անցնեն Ադրբեջանին, սակայն, զարմանալիորեն, Տավուշում քար լռություն է։ Երեկ մենք Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանից փորձեցինք պարզել՝ գուցե տեղյակ չե՞ն, որ իրենց քթի տակ աշխատանքները սկսվել են, կամ իշխանությունը վստահեցրել է, որ այս անգամ տարածք չեն տալու, ինչպես անցած տարի այս ժամանակ Կիրանցում եղավ, եւ դա է լռության պատճառը։

Սակայն Աղբալյանն ասաց, որ տեղյակ են այդ աշխատանքների մասին, պարզապես չի ուզում խոսել եւ, մեղմ ասած, գլխացավանքի մեջ ընկնել։ «Էդ հարցերով դիմեցեք սահմանապահ զորքերին, մեզ թույլ չեն տալիս մուտք գործել այդ հատվածներ, բայց, այո, աշխատանքներ անում են»,- ասաց նա։ Մտահոգություն չունե՞ք, որ ձեր քթի տակ կրկին հող են հանձնում ադրբեջանցիներին, խոսվում էր նաեւ միջպետական ճանապարհից մի հատված հանձնելու մասին։ «Ճանապարհի խնդիրը դեռ չկա․․․ Ինձ թվում է՝ ամբողջ հանրապետությունում պետք է աշխատանքներն ավարտեն, իրենց ծրագիրն անեն, նոր անցնեն տարածքներին` թե փոխանակում կանեն, անկլավների բանի հարցը, չեմ կարող ասել»։

Այս անգամ իշխանության ներկայացուցիչներն առայժմ չեն այցելել Ոսկեպար, ինչպես անցած տարի Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով գնաց: Հարցրինք` իրենց հանգստությունն ինչո՞վ է պայմանավորված` որ վտանգավոր զարգացումներ չե՞ն սպասում, հակառակ դեպքում իրենց կտեղեկացնեի՞ն, թե՞ ուրիշ բացատրություն կա։

«Ինձ մտահոգում են այդ աշխատանքները, բայց ես չեմ ուզում ասել` ինչ ենք անում այդ ուղղությամբ կամ ինչ ենք պատրաստվում անել»: Հնարավո՞ր է բողոքի ակցիաներ անեք։ «Էդ միտինգ անողները որ անում էին, թող հիմա էլ հավաքվեն` գան: Երեւանում մեծ-մեծ բաներ էին խոստանում, թող հիմա էլ գան»»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան