Submitted by H.Aslanyan on
Միցոտակիս

ՆԱՏՕ-ի երկրները կորոշեն իրենց պաշտպանական ծախսերի չափը ԱՄՆ նոր նախագահի հետ հանդիպումից հետո. Միցոտակիս

ՆԱՏՕ-ի երկրները քաջատեղյակ են պաշտպանության վրա իրենց համախառն ներքին արդյունքի ավելի քան 2%-ը ծախսելու անհրաժեշտության մասին, կիրակի ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը` հավելելով, որ նպատակային նոր թիվը պարզ կդառնա հաջորդ տարի դաշինքի անդամների միջև քննարկումներից հետո, գրում է Politico-ն։

«Մենք գիտենք, որ մեզ անհրաժեշտ կլինի ծախսել ավելի քան 2 տոկոսը»,- ասել է Միցոտակիսը Ֆինլանդիայի ծայր հյուսիսում ԵՄ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր եվրոպական անվտանգությանը, պաշտպանությանը և միգրացիային: «Երբ հանդիպենք ԱՄՆ-ի նոր նախագահի հետ, անմիջապես պարզ կդառնա, թե ՆԱՏՕ-ի շրջանակներում ինչ թվի շուրջ ենք պայմանավորվելու»։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, ցանկանում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ավելի քան կրկնապատկեն իրենց պաշտպանական ծախսերը՝ համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը կազմող ներկայիս ցուցանիշի համեմատ: Ինչպես նշում է լրատվամիջոցը, Թրամփի թիմը եվրոպացի պաշտոնյաներին ասել է, որ ամերիկացի նոր նախագահն ակնկալում է, որ ռազմական դաշինքի անդամներն իրենց պաշտպանական ծախսերը կհասցնեն ՀՆԱ-ի 5 տոկոսին։

Պատասխանելով այս առնչությամբ լրագրողի հարցին՝ Միցոտակիսը հրաժարվել է կոնկրետ թիվ նշել։

«Կլինի ավելի քան 2 տոկոս։ Բայց կոնկրետ թվեր չնշենք, քանի որ բոլորս ունենք մեր ազգային շահերը, և չպետք է մոռանալ, որ մենք աշխատում ենք եվրոպական շրջանակներում։ Մենք պետք է դիտարկենք բոլոր միջոցները, որոնցով մենք միասին առաջ կտանենք եվրոպական պաշտպանությունը: Մենք դեռ պետք է համոզենք մեր անդրատլանտյան գործընկերոջը, որ մենք լրջորեն ենք վերաբերվում մեր անվտանգությանը, քանի որ մեզ անհրաժեշտ է մեր անդրատլանտյան գործընկերը ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Սամվել
Ոչինչ չի մոռացվելու․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Լեհաստան
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ
Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մայիսի 9-ի շքերթին
Կառավարություն
Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները
Հարված
Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները՝ հրադադարից ի վեր առաջին անգամ
Ապա
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ
Մակրոն
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են
Իրան
Իրանի հարվածները վնասել կամ ոչնչացրել են առնվազն 228 կառույց, օբյեկտ կամ սարքավորում
Մերժել
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը Հաղթանակի օրվա առթիվ
Ալիև
Զելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ուղղաթիռ
Արտադրվել է Թուրքիայի 1-ին անօդաչու ուղղաթիռը՝ ALPİN-ը
Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին