Submitted by H.Aslanyan on
Ներսես զորավար

Ներսես զորավար․ ով էր Հռոմը նվաճած հայը

Հայերին ընդունված է համարել արժանավոր մարտիկներ, հմուտ գործարարներ, գիտության և մշակույթի մեծ գործիչներ, բայց ոչ առանձնապես խորաթափանց քաղաքական գործիչներ։ Վերջին պնդման արդարացիության օգտին է վկայում պատմական անցյալը, երբ իրադարձությունները իշխանավորներից պահանջում էին կամային ճակատագրական որոշումներ՝ հիմնված հետևանքների նուրբ հաշվարկի վրա, բայց, որպես կանոն, նրանց գործողությունները ողբերգությունների էին վերածվում հայոց պետականության համար։

Պարադոքսալ է, բայց հայ ռազմաքաղաքական գործիչները վառ մնացել են այն դարաշրջանի պատմության մեջ, երբ ծառայել են խոշոր բազմազգ տերությունների և այլ ժողովուրդների երկրների շահերին: Վաղ միջնադարի այդ նշանավոր հերոսներից էր զորավար և պետական խոշոր գործիչ Ներսեսը, որը Բյուզանդական կայսրության համար նվաճեց Հավերժական քաղաքը։

Հռոմը ընկավ 552 թվականին՝ կարճատև պաշարումից հետո: Այդ ժամանակ երբեմնի հզոր Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում և «աշխարհի մայրաքաղաքում» հաստատվել էր գոթերի թագավորությունը։ Նրանց հռոմեական կայազորը փոքրաթիվ էր, իսկ բնակչությունն ընդհանուր առմամբ աջակցում էր բյուզանդացիներին։ Բացի այդ, գոթական ազնվականության մեջ թագի համար պայքար սկսվեց, որից հմտորեն օգտվեց Ներսեսը, որը համոզեց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսին ռազմական արշավ սկսել դեպի Իտալիա։ Մի քանի հաջող մարտից հետո նա մոտեցավ Հռոմի պատերին և շրջապատեց քաղաքը։ Ներսեսի զորքերը զինված էին պաշարման նորագույն գործիքներով և համալրված էին մեծ թվով նետաձիգներով։ Հարձակման սխեման պարզ էր, նույնիսկ պարզունակ, բայց զորքերը կազմակերպված էին գործում։ Հարվածեցին երկու ուղղությամբ, որոնցից մեկը շեղելու համար էր։

Ներսեսը կոտրեց գոթերի դիմադրությունը և գլխավոր դարպասով հաղթական մտավ Հռոմ։ Տեղի բնակչությունը հանդիսավորությամբ դիմավորեց նրան։ Եվ հաջորդ մեկուկես դարի ընթացքում Հռոմը մնաց Բյուզանդիայի տիրապետության տակ։

Աղբյուրներում զորավարի անունը հանդիպում է նաև որպես Նարսես և Նարզես։ Նրա մասին քիչ բան է հայտնի։ Ներսեսը ծնվել է 478 թվականին Հայաստանի այն հատվածում, որն այն ժամանակ Պարսկաստանի տիրապետության տակ էր։ Նրա մանկության մասին ոչինչ հայտնի չէ, իսկ Կոնստանդնուպոլոսում նա հայտնվել է որպես ներքինի՝ պարսիկների հետ հերթական պատերազմից հետո։

Գրավոր աղբյուրներում նշվում է, որ Ներսեսը կրթված չէր, բայց գիտելիքների ձգտում ուներ, հատկապես հետաքրքրված էր սոցիալական գիտություններով և կրոնով։ Ճակատագրի բերումով նա ծառայության է անցնում կայսերական պալատում, որտեղ սկսում է արագ և արժանի կերպով առաջ շարժվել։ Նա աստվածավախ էր, սրամիտ և ներքինի տղամարդու համար անսովոր ֆիզիկական ուժ և էներգիա ուներ։ Հիշատակարաններում ասվում է, որ Ներսեսը նվիրատվություններ էր անում աղքատների կացարաններին, եկեղեցիների կառուցմանը, մեծարում էր Աստվածամորը։

Արքունիքում Ներսեսը տարբեր ժամանակներում ղեկավարել է ներքինի-թիկնապահներին, արխիվներն է վարել, եղել է գանձապահ, կայսեր գլխավոր խորհրդականը և զորավարը։ Ժամանակի ոչ մի պատմաբան նրա մասին վատ կամ հեգնանքով չի խոսել։ Նա նկարագրվում է որպես նիհար և կարճահասակ մարդ։ Զորավարի համար ոչ արտահայտիչ արտաքին տվյալներով Ներսեսը կարողացավ փառքի արժանանալ զինվորականների շրջանում՝ կարևոր հաղթանակներ տանելով և ճնշելով Ալեքսանդրիայի ապստամբությունն ու Բյուզանդիայի մայրաքաղաքի ձիարշավարանում բռնկված խոշոր ապստամբությունը։

Նա գրեթե 80 տարեկան էր, բայց շարունակում էր զինվորներին իր հետևից մարտի տանել։ Բյուզանդական կայսրության հայ զորավարը առողջությունից չէր բողոքում․ նա հասավ Իտալիայում կայսեր տեղապահի պաշտոնին և հանգստի անցավ միայն 90 տարեկանում։ Սան Վիտալե տաճարում մի հնագույն խճանկար է պահպանվել, որտեղ պատկերված է Հուստինիանոս Ա կայսրը՝ իր շքախմբով։ Ընդունված է համարել, որ կայսեր հետևում՝ ձախ կողմում կանգնած է ստրատեգ Ներսեսը՝ ազնվականի հանդերձանքով։

Կյանքի վերջին տարիները Ներսեսն անցկացրել է Իտալիայի հարավում՝ Նեապոլից ոչ հեռու գտնվող կալվածքում։ Բայց նա աշխարհից կտրված չէր, հաճախ էր այցելում իր երբեմնի նվաճած Հռոմ, որտեղ հանդիպում էր կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ, զրուցում և խորհուրդներ էր փոխանակում նրա հետ։

Աղբյուրը` SputnikԱրմենիա

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան