Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել. մենք պատրաստվում ենք պшտերազմի. Լուկաշենկո
Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել. մենք պատրաստվում ենք պատերազմի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ զինված ուժերի համալիր ստուգման արդյունքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Հաղորդում է Belta գործակալությունը։
Լուկաշենկոյո խոսքով՝ Բելառուսը պատերազմ չի ցանկանում, սակայն բանակի գոյության նպատակը հենց պատրաստ լինելն է հնարավոր սպառնալիքներին։
«Խաղաղ ժամանակ պարզապես չի կարող լինել։ Դրա համար ենք ստեղծել ԶՈՒ, դրա համար է այն նախատեսված, և դրա համար է ժողովուրդը միջոցներ հատկացնում, որպեսզի այն պաշտպանի մեզ և ձեզ։ Սակայն բոլորը պետք է հասկանան՝ մենք բացարձակապես դեմ ենք պատերազմին։ Հատկապես մեր սպաները, զինվորները, զինված ուժերը, որովհետև մենք գիտենք, թե ինչ է պատերազմը։ Մենք չենք ցանկանում պատերազմ, բայց բանակը հենց դրա համար է ստեղծված։ Եթե որևէ մեկը փորձի մեզ հետ խոսել զենքի լեզվով, մենք կպատասխանենք։ Դրա համար էլ պատրաստվում ենք», — հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ առկա իրավիճակում առանց զինված ուժերի հնարավոր չէ ապահովել երկրի պաշտպանությունը։
«Ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ առանց ձեզ ես չեմ կարող պատերազմել։ Ես ուզում եմ, որ իմ ենթակաները պատրաստ լինեն կռվելու։ Եթե մենք պատրաստ լինենք պատերազմին, մեզանից կվախենան, և ոչ ոք չի փորձի ներխուժել։ Սա է իմ նպատակը», — եզրափակել է Բելառուսի նախագահը։
Ավելացնել նոր մեկնաբանություն