Submitted by H.Aslanyan on
VOMA

ՈՄԱ-ի արձագանքը Բաքվի հերթական մեղադրանքներին

Ադրբեջանական «Baku TV»-ն ռեպորտաժ է պատրաստել փետրվարի 13-ին կայացած՝ Ռուբեն Վարդանյանի հերթական կեղծ դատավարության և նրան ներկայացվող անհեթեթ մեղադրանքների մասին: Ի թիվս այլ մեղադրանքների՝ հայ բարերարը մեղադրվում է Բաքվի կողմից ահաբեկչական հռչակված ՈՄԱ ՌՀԿ-ին ֆինանսավորելու մեջ:

ՈՄԱ ՌՀԿ-ի հիմնադիր նախագահ Վովա Վարտանովն անդրադարձել է հնչած մեղադրանքներին՝ պաշտոնապես հերքելով Բաքվի հերթական ցնդաբանությունը:

ՈՄԱ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործը շինծու է, որը պետք է դիտարկել թուրք ջարդարար, բռնապետ Ալիևի ու հայության միջև եղած հակամարտության կոնտեքստում: 

Հիշեցնենք, որ Բաքվում ժամանակին ձերբակալվել և արտաքսվել է 7-8 տարեկան ազգությամբ հայ երեխա, ձերբակալվել և մինչ օրս պահվում է հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի, որն անգամ հայերեն խոսել չգիտեր: 

ՈՄԱ-ն, երբեք չլինելով ահաբեկչական կառույց, երբևէ չահաբեկելով ոչ մեկին՝ ի տարբերություն Բաքվի Հանրապետության ահաբեկիչ դիկտատոր Իլհամ Ալիևի, երբեք իրեն թույլ չի տվել ահաբեկչական հայտարարություն անել՝ քաջ գիտակցելով, թե թուրքերի հատուկ ծառայություններն ինչքան ուշադիր են հետևում ազգ-բանակ հայեցակարգի ջատագով կառույցների ոչ միայն գործունեությանը, այլև հայտարարություններին:

Բաքվի Հանրապետության բռնապետի շահերը սպասարկող կառույցները քաջ գիտակցում են, որ միայն Հայաստանում ձևավորված ազգ-բանակն է ի վիճակի կանգնեցնելու Բաքվի բռնապետին, ուստի նման կառույցների դեմ պայքարը շարունակվում է նաև անուղղակիորեն, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի շինծու դատի միջոցով:

Ինչ վերաբերում է ՈՄԱ-ի հետ Ռուբեն Վարդանյանի կապին, ապա հարկ է նշել, որ Ռուբեն Վարդանյանը մեկ անգամ մասնակցել է կուրսանտների համար ՈՄԱ-ի կազմակերպած գոյատևման դասընթացին, որի էությունը հետևյալն էր. մասնակիցները պետք է անտառային պայմաններում կրակ վառեին, կենցաղ ապահովեին, բուժպատրաստություն անցնեին, ալպինիզմով զբաղվեին, այսինքն՝ դասընթացի նպատակը զուտ կենսունակությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ տալն էր: Ընդ որում՝ Ռուբեն Վարդանյանը, հավատարիմ մնալով զենք չբռնելու իր պացիֆիստական գաղափարին, նախապես ճշտել էր դասընթացի բնույթը և ընտրել հենց այն հավաքը, որը միտված էր ընդամենը գոյատևման ունակությունների ձեռքբերմանը: 

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ֆինանսական միջոցներ հատկացնելուն, Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն, նա պարզապես վճարել է հիշյալ դասընթացի շրջանակում իր կենցաղն ապահովելու համար անհրաժեշտ գումարը՝ մոտ 100.000 դրամ: 

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին առաջադրված անհեթեթ մեղադրանքներին, ապա հայտնի մեկենաս, մարդասեր, «Ավրորայի» հիմնադիր-ղեկավարին ահաբեկիչների  սպասարկող հայտարարելը չափազանց է: 

Ռուբեն Վարդանյանի դատն ինքնին անմարդկային է և ուղղված է ոչ միայն հայերի դեմ, այլև ամբողջ մարդկության: Թեպետ զարմանալի չէ, քանի որ ՀՀ-ի ու հայ ազգի դեմ թուրքերի պայքարը երբևէ չափ ու սահման չի ճանաչել, և այս դատավարությունը դրա վառ ապացույցն է:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան