Submitted by H.Aslanyan on
Փաստ

Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» առանց… խաղաղության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը համառորեն պնդում է, որ Հայաստանում սկսվել է խաղաղության դարաշրջանը։ Եթե հարցնես՝ «իսկ այդ խաղաղության դարաշրջանը հիմա ձեզ հետ նույն սենյակու՞մ է», նա վստահ կպատասխանի՝ «այո»։ Բայց, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, կա մի նրբություն՝ հայերը «սովոր են ապրել կոնֆլիկտային միջավայրում», ու պարզապես չգիտեն՝ ինչ է խաղաղությունը, ուստի, չեն ընկալում դրա գալուստը։ Փաշինյանի միտքը պարզ է՝ ամենուր խաղաղություն է, բայց հայ ժողովուրդը չափազանց վայրի, կույր ու խեղված է՝ դա գիտակցելու համար:

Հայ հասարակությունը ստիպված է լսել Փաշինյանի աբսուրդային նարատիվները, ինչպես մարդը, որին փորձում են կերակրել գոմաղբով՝ պնդելով, թե դա թխվածքաբլիթ է։ Մարդը զարմանում է՝ «բայց սա գոմաղբ է», իսկ նրան պատասխանում են. «Սիրելիս, դու ուղղակի չգիտես՝ ինչ է թխվածքը։ Կեր»։

Փաշինյանը դժգոհում է, որ հեշտ գործ չէ հայ ժողովրդին համոզել, թե խաղաղությունն արդեն եկել է։ Դե, դրա համար իշխանությունները երևի ստիպված կլինեն քաղաքացիներին կերակրել տեսիլքներ առաջացնող հաբերով: Եվ հիմա ամբողջ Հայաստանը գլուխ է կոտրում՝ իսկ ի՞նչ է այդ խաղաղությունը։ Դե, նկատի ունենք փաշինյանական խաղաղությունը: Այո, Փաշինյանն ու Ալիևը ջերմորեն ողջունում են միմյանց հանդիպումների ժամանակ։

Այո, Երևան է ժամանել ադրբեջանական «բարեկամական» պատվիրակություն, որի անդամները տարիներ առաջ մասնակցել են Արցախի շրջափակմանը` ստիպելով արցախցի երեխաներին սովից տառապել։ Այո, Թրամփի ներկայությամբ ստորագրվել է հռչակագիր, որի միակ իրավական հետևանքը Հայաստանի փաստաթղթավորված համաձայնությունն է՝ ադրբեջանցիների անխոչընդոտ անցման վերաբերյալ։

Ու ի՞նչ: Ու… վե՞րջ։ Ընդունեք, որ չափազանց աղքատիկ է։ Այսպիսի՝ Թրամփի ներկայությամբ ստորագրված հռչակագրերի հանդեպ վերաբերմունքը շատ լավ ցույց է տալիս Իսրայելը` վերադառնալով Գազայի ռմբակոծմանը։

Հա, չմոռանանք, որ «խաղաղության դարաշրջանը» նաև նշանավորվում է այն տեղեկությամբ, թե Հայաստան նախատեսվում է հացահատիկի մատակարարում Ղազախստանից՝ Ադրբեջանի և, հավանաբար, Թուրքիայի միջոցով։ Իսկ իրականում այսպիսի «ինքնիշխան» ճանապարհներով և ավանդական լոգիստիկան ջարդելով՝ մենք ավելի մեծ կախվածության մեջ ենք ընկնում։ Այսպիսով, Հայաստանն իր պարենային անվտանգությունը դնում է Ադրբեջանի քմահաճույքներից առկախված։ Դե, խիստ են վստահում հարևանին։ Խաղաղության դարաշրջան է, չէ՞։

Միևնույն ժամանակ, Ալիևը, ելույթ ունենալով Գաբալայում` թուրքական երկրների գագաթաժողովում, կրկին պարծենում է Արցախի հայերի արտաքսմամբ՝ որպես «հաղթանակ». «Մենք վրեժ ենք լուծել մեր նահատակների արյան համար։ Մենք վտարել ենք օկուպանտներին մեր հողերից»։

Նման խոսքեր ասում է, որովհետև իր ժողովուրդը դա ցանկանում է լսել։ Իսկ Ալիևի մերձավորներից մեկը՝ Ազիզ Ալեքպերովը, հայտարարում է՝ եթե Հայաստանը չկատարի բոլոր պահանջները, ապա «կվտանգվի հայկական պետության գոյությունը»։

Մի խոսքով, խաղաղության դարաշրջանը քայլում է երկրով մեկ, սիրելի հայրենակիցներ։

Իրականում ամեն ինչ պարզ է. մեզ ասում են՝ ներողամիտ եղեք, Փաշինյանն ուղղակի ի զորու չէ ազդել Ադրբեջանի վրա։ Այո, մյուս բոլոր երկրները սովորաբար ինչ-որ կերպ ազդում են միմյանց վրա և փոխզիջումներ են գտնում, այլ ոչ թե պարզապես միակողմանիորեն զիջում են ամեն ինչ հակառակորդին, ինչպես Հայաստանն է անում հիմա: Բայց չէ որ դրա համար որակյալ դիվանագիտություն է պետք, գումարած ՝ պետք է բանակը չքանդել, թույլ չտալ, որ գումարները մսխվեն, պետք է ճիշտ դաշինքներ կառուցել պետությունների հետ, որոնք կարող են իրական օգնություն ցույց տալ: Բայց այդ ամենը չափազանց բարդ է Նիկոլի համար, որը նույնիսկ չկարողացավ ավարտել ուսումը, և այն ամենը, ինչ սովորել է կյանքում, զգացմունքային գրառումներով ուշադրություն գրավելն է ։

Իսկ քանի որ Փաշինյանը չի կարող ազդել Ադրբեջանի վրա, նա որոշում է ազդել նրա վրա, ինչի վրա իշխանություն ունի, այս պարագայում՝ հայաստանցիների վրա, որոնց, նրա կարծիքով, կարելի է նախ փորձել համոզել, որ խաղաղություն է («չե՞ք տեսնում խաղաղությունը. իսկ նա կա»)։ Իսկ եթե չհավատան, կարելի է զայրանալ, կալանավորել և բերանները փակել: Որպեսզի բոլորը գիտակցեն` երկրում խաղաղություն է հաստատվել և… ժողովրդավարություն։

Չե՞ք տեսնում ժողովրդավարությունը։ Իսկ նա կա։

Բարեբախտաբար, շուտով ընտրություններ են, որոնց ժամանակ Փաշինյանը կհեռանա և այլևս չի կարողանա գոմաղբով կերակրել հայ հասարակությանը՝ դա ներկայացնելով որպես թխվածքաբլիթ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Եկեղեցի
Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը
Նիկոլ
Առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times
Գրոսսի
Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. Գրոսի
Վիրապ
Նոր կենսաչափական անձնագրում պատկերված է նաև Խոր Վիրապը այն կողմից, որտեղից Արարատը չի երևում
Արցախ
Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Վարդան
Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Ոսկանյան
Կանդազ
Արթուր Ավանեսյանը` Կանդազը, կալանավորվել է 2 ամսով
Ալիև
Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություններ գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ»
Ադրբեջան
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր
Հորմուզ
Իրանը օրենք կընդունի Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ
Արսեն
Եթե ինչ-որ քայլ արեցինք, դա ՀՀ քաղաքացուն ի՞նչ է տալու․ Արսեն Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկեղեցու nչնչացումը չդատապարտելու մասին
Գեղարդ
Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների արգելքի գլխավոր պատճառը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է․ «Գեղարդ»
Կանդազ
Բերման են ենթարկել պատերազմի հերոս, հայտնի հետախույզ Կանդազին
Հակոբ
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան
Մրցանակ
Փաշինյանն ու Ալիևը կրկին նույն մրցանակն են ստացել, այս անգամ` «Գերնիկա»
Աբբաս
Աբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Կարս
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների
Նավ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր
Հուշարձան
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը
Լիբանան
Իսրայելի օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ
Տիգրան
Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում․ Տիգրան Աբրահամյան
Դրոշ
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է եռափուլ կարգավորում
Սուրեն
Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը