Submitted by H.Aslanyan on
աժ

Սա ընտրություն է ՌԴ–ի և Թուրքիայի միջև. Ռուստամյանը` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին

«Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծով իրականում ընտրություն է դրվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկն իր մեջ մի շարք խնդիրներ է պարունակում։

Նշենք, որ խորհրդարանում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

«Երբ դուք ասում եք՝ ԵՄ, թե Ռուսաստան ընտրություն, խաբում եք ժողովրդին, մեր անվտանգության երաշխավորը դառնում է, ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան, դուք Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնում ժողովրդին։ Մեր խաղաղության երաշխավորն էլ դառնալու է Թուրքիան։ Ուզում ենք համոզել ինքներս մեզ, որ այս գործընթացն օգտակար է լինելու։ Այժմ խնդիր է դրվել տարբեր կառույցների հետ աշխատանքը «և՛, և՛»-ից փոխարինել «կա՛մ, կա՛մ»-ով։ Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ և ՀԱՊԿ լիիրավ անդամ լինել»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ նկատելով, որ դրանով ոչնչացվում է պետության կենսունակությունը։

Նրա խոսքով` ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել իրար հետ անհամատեղելի կառույցների հետ։ Ռուստամյանը նաև նկատեց, որ իշխանություններն այդ մասով ասում են, թե երբ լինենք ԵՄ անդամ, նոր այդ խնդիրը կբերենք օրակարգ։

«ԵՄ-ին անդամակցության գործընթացը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքանով, ոչ միայն որքանով այդ կառույցն է դա հնարավոր համարում, այլև որքանով դա չի սպառնում Հայաստանի լինելիությանը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նախագծով ասվում է, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագիծն արտահայտում է հայ ժողովրդի կամքը` խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած ու բարեկեցիկ երկիր։

Հիմնավորման մեջ ասվում է` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության կայունության հաստատմանը, մարդու իրավունքների շարունակական զարգացմանն ու պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը, ժողովրդագրական անվտանգության խնդրի լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը ու կենսամակարդակի բարձրացմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան