Submitted by H.Aslanyan on
Ալիև

Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ԵՄ-ի գործը չէ, որքան հեռու լինի այս հարցերից, այնքան «լավ» բոլորի համար. Ալիևը՝ Ֆոն դեր Լայենի հայտարարության մասին

ԵՄ-ն կոչ է անում բացել Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, բայց այս ամենի հետ Եվրոպան կապ չունի. նման պնդմամբ է  հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելկով Եվրահաձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը:

Ալիևի խոսքով՝  ֆոն դեր Լայենի հայտարարությունը «տարօրինակ» է:

Հիշեցնենք, որ Եվրանաձնաժողովի ղեկավարը հույս էր հայտնել, որ «Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև համագործության համար»։

«Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը: Երեք տասնամյակ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի առավել, քան երբևէ»,- ասել էր ֆոն դեր Լայենը։

«Ես զարմացա, երբ տեղեկացա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Ուզբեկստանում Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ արված մեկնաբանությունների մասին, երբ նա խոսում էր Ադրբեջանի և Հայաստանի և Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին՝ Միջին միջանցքին կամ ինչպես Եվրոպայում են անվանում՝ Գլոբալ դարպասին նպաստելու համար», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «շատ տարօրինակ էր, քանի որ այդ միջանցքը կա, և Հայաստանը դրանում որևէ դեր չի խաղում»:

«Մենք կարող ենք հասկանալ եվրոպացի չինովնիկների զգացմունքները Հայաստանի նկատմամբ, բայց քարտեզը չի կարելի անտեսել։ Եվ հենց մենք՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ստեղծեցինք այս ամբողջ ենթակառուցվածքը, որն այսօր Եվրոպային թույլ է տալիս շփվել Կենտրոնական Ասիայի հետ՝ վրացական ծովային նավահանգիստները, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ադրբեջանական նավահանգիստը Ալյաթում, Կասպյան նավագնացության ընկերությունը, որն առանցքային նշանակություն ունի փոխադրումների համար։ Այս ամենը անտեսվում է, բայց որքան գումար է ներդրվել։ Այս ամենը անտեսվում է։ Մենք միայն կոչեր ենք լսում բացել Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Ի՞նչ կապ ունի Եվրոպան սրա հետ։ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները նրանց գործը չէ։ Որքան Եվրամիությունը հեռու լինի այս հարցերից, այնքան լավ բոլորի համար»,- եզրափակել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան