Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու, թե ինչպես իրեն «հաջողվեց լուծել» հայ-ադրբեջանական երկարատև հակամարտությունը (թեև հաճախ շփոթում է երկրների անունները), Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ կրկին վերադարձել է այդ թեմային՝ այս անգամ՝ ուղղակիորեն դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․ 

«Ահա այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը՝ Ադրբեջան։ Որտե՞ղ է քո հայրենակիցը, իրար հետ հաշտ եք, չէ՞… Նրանք կռվել են 32 տարի, իսկ մենք մոտավորապես մեկ ժամում կարգավորեցինք ամեն ինչ։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են»: 

Սակայն այս «հաղթական» հայտարարության մեջ Թրամփը չի հիշել մեկ էական փաստ․ Բաքուն մինչ օրս իր բանտերում պահում է 23 հայ ռազմագերիների, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և ամենաակնառու ապացույցը, որ խաղաղությունը մնացել է թղթի վրա։ 

Թրամփի խոսքերի մեջ առկա են երկու կարևոր ենթատեքստեր, որոնք անտեսել չի կարելի․ 

1️⃣ «Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը» — Հայաստանի դերը՝ դեկորացիա 

Այս ձևակերպումը սովորական ինքնագովազդ չէ։ Այն բացահայտում է բանակցային գործընթացի իրական էությունը․ համաձայնությունը ձեռք է բերվել ոչ թե Երևանի և Բաքվի միջև, այլ՝ Վաշինգտոնի և Բաքվի միջև։ Հայաստանը ոչ թե եղել է բանակցությունների հավասարազոր կողմ, այլ օժանդակ դերակատար, որը պարզապես ստորագրել է արդեն նախապատրաստված փաստաթուղթը՝ լեգիտիմացնելով մեծ խաղի արդյունքը։ 

Ավելին՝ այս խոսքերը ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի առաջնային գործընկերը Ադրբեջանն է՝ Իրանի մեկուսացման և Ռուսաստանի ազդեցության սահմանափակման ռազմավարության շրջանակում։ 

Հայաստանը այս սխեմայում հանդես է գալիս ոչ թե որպես սուբյեկտ, այլ որպես գործիք, որի հաշվին իրականացվում է մեծ խաղը։ 

2️⃣ «Որտե՞ղ է քո հայրենակիցը» — Հայաստանի սուբյեկտայնության վերացում 

Թրամփի երկրորդ արտահայտությունը, որը հնչեց որպես կիսաանեկդոտիկ հեգնանք, իրականում շատ ավելի խոր իմաստ ունի։ 

Փաշինյանին բնորոշելով որպես Ալիևի «հայրենակից»՝ նա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետը չի դիտարկվում որպես ինքնուրույն դերակատար կամ հավասար բանակցող։ 

Հայաստանը ներկայացվում է ոչ թե որպես պետություն, այլ որպես օբյեկտ, որի ճակատագիրը որոշվել է ուրիշների կողմից։ 

Այս ընկալումն ամենավտանգավոր հետևանքն ունի․ այն ամրապնդում է Հայաստանի կախվածության, ենթարկվածության և քաղաքական ինքնուրույնության կորստի վտանգավոր մոդելը։ 

Թրամփի հայտարարությունը հստակ խոստովանություն է, որ այսպես կոչված «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին։ 

Եվ եթե Երևանը շարունակի այս ամենը ներկայացնել որպես սեփական դիվանագիտական հաջողություն, ապա կխորացնի իր օբյեկտային կարգավիճակը՝ հեռանալով ինքնիշխան քաղաքականության հնարավորությունից։ 

Իրական խաղաղությունը չի կարող կառուցվել այն պայմաններում, երբ գերիները մնում են բանտերում, իսկ պետության շահերը՝ բանակցային սեղանի տակ։ 

Իրականում՝ առնվազն անհրաժեշտ է կառավարել վաշինգտոնյան համաձայնությունների ռիսկերը: 

Գոնե:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կանդազ
Բերման են ենթարկել պատերազմի հերոս, հայտնի հետախույզ Կանդազին
Հակոբ
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան
Մրցանակ
Փաշինյանն ու Ալիևը կրկին նույն մրցանակն են ստացել, այս անգամ` «Գերնիկա»
Աբբաս
Աբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Կարս
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների
Նավ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր
Հուշարձան
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը
Լիբանան
Իսրայելի օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ
Տիգրան
Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում․ Տիգրան Աբրահամյան
Դրոշ
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է եռափուլ կարգավորում
Սուրեն
Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է