Submitted by H.Aslanyan on
Կարեն

«Վաղ թե ուշ Արցախի հարցի շուրջ տեղի են ունենալու զարգացումներ, որոնց պետք է պատրաստ լինենք». Կարեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը վերջին 6,5 տարիների ընթացքում Արցախի հարցին տարբեր պիտակավորումներ է տվել, համեմատել մեկ՝ «շան պավադոկի» հետ, մեկ՝ «ճոճվող սուր Հայաստանի գլխին», իսկ այս շաբաթվա սկզբին էլ համեմատեց «9 ամսական հղիի» հետ։

«Որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա՝ կամ պետք է ծնվի երեխան, կամ չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կամ պետք է ծնվի կեսարյան հատումով, կամ՝ բնական ճանապարհով, կամ կենդանածին պետք է լինի, կամ՝ մեռելածին, կամ տղա պետք է լինի, կամ՝ աղջիկ։

Այն, որ այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք՝ դա, կներեք, աբսուրդ մոտեցում է, ու, այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել՝ այն, ինչ տեղի է ունեցել, ի՞նչ է, ինչքանո՞վ է ճիշտ»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս ամենի համատեքստում Նիկոլ Փաշինյանը որևէ խոսք չասաց Արցախից բռնի տեղահանված հայերի, նրանց վերադարձի իրավունքների մասին։

Փոխարենը՝ Ադրբեջանը տարբեր մակարդակներում բարձրացնում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցը։ Ալիևը նաև հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը «պետք է» սկսի բանակցել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ որևէ տրամաբանություն չկա, հետևաբար՝ անիմաստ է մեկնաբանել նրա մտքի զեղումները։

«Նրա ասածներից այստեղ որևէ բան մեկնաբանման ենթակա չէ։ Սա արվում է հատուկ նպատակով՝ հատուկ թիրախային խմբի համար։ Այս հայտարարությունը որևէ առնչություն չունի խնդրի, խնդրի արմատների ու իրականության հետ»,- 168.amի հետ զրույցում նշեց Կարեն Միրզոյանը։

Նրա բնորոշմամբ՝ ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն իրենց համար արդեն փակել են Արցախի հարցը։

«Իմ գնահատմամբ՝ այսօր իշխանությունների օրակարգում կա մեկ հարց՝ ապահովել իրենց վերարտադրությունը, երջանիկ գոյատևումն իշխանական կերակրատաշտակի մոտ։

Կարծում եմ՝ իրենք սխալվում են՝ անկախ իրենց տարօրինակ հայտարարություններից, Արցախի հարցը գոյություն ունի։ Վաղ թե ուշ Արցախի հարցի շուրջ տեղի են ունենալու զարգացումներ, որոնց մենք պետք է պատրաստ լինենք»,-եզրափակեց Կարեն Միրզոյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան