Submitted by H.Aslanyan on
Ռօու

Ադրբեջանի ՌՕՈՒ ստորաբաժանումները ուսումնական թռիչքներ են իրականացրել

Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ու ուղղաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացրել ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն։ Այս մասին ասվում է Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ըստ «Դետքի»՝ այս մասին հայտնում է Minval.az-ը:

Սկզբում ստուգվել են օդաչուների՝ թռիչքի պայմանների և անվտանգության կանոնների վերաբերյալ տեսական գիտելիքները, որից հետո թռիչքային անձնակազմին տրվել են հրահանգներ։

Ուսումնական թռիչքների ընթացքում կատարվել են բազային օդանավակայաններում թռիչքի և վայրէջքի, սահմանված երթուղիներով թռիչքների, հրամանատարական և շտաբային կետերի հետ համագործակցությամբ օդային և ցամաքային թիրախների հայտնաբերման, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների հետ կապված առաջադրանքներ։

Ուսումնական թռիչքների հիմնական նպատակն է բարելավել ավիացիոն ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը և զարգացնել ռազմական օդաչուների գործնական հմտությունները։

Add new comment