Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավարն ԱՄՆ-ում է
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Ի․ Քալընն ԱՄՆ-ում է։ Նա հանդիպելու է ԱՄՆ հետախուզության պաշտոնյաներին, շփումներ է ունենալու Սպիտակ տանը, Կոնգրեսում, Պետքարտուղարությունում։ Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber»-ը։
Քալընի օրակարգում են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ պայքարը։
Նա բանակցություններ է վարելու Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև Գազայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:
Հանդիպմանը քննարկվելու են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմն ու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
Add new comment