Submitted by detq-editor on
դետք

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավարն ԱՄՆ-ում է

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Ի․ Քալընն ԱՄՆ-ում է։ Նա հանդիպելու է ԱՄՆ հետախուզության պաշտոնյաներին, շփումներ է ունենալու Սպիտակ տանը, Կոնգրեսում, Պետքարտուղարությունում։ Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber»-ը։

Քալընի օրակարգում են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ պայքարը։

Նա բանակցություններ է վարելու Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև Գազայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:

Հանդիպմանը քննարկվելու են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմն ու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

Ավելացնել նոր մեկնաբանություն