Submitted by A.Gevorgyan on
juik

Ադրբեջանի հատուկջոկատայինները զորավարժություն են անցկացրել

Ադրբեջանի ընթացիկ տարվա նախապատրաստական ​​պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հետ «Մարտական ​​գործողություններ ձյան և սաստիկ ցրտերի պայմաններում» թեմայով մարտավարական հատուկ զորավարժություն է անցկացվել։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Պլանի համաձայն՝ հատուկջոկատայինները, քարտեզի վրա հստակեցնելով հանձնարարությունները, կատարել են պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման առաջադրանքներ։

Ադրբեջանը վերջին շրջանում հատկապես մեծացրել է զորավարժությունների և վարժանքների թիվը, ինչը փաստում է Ադրբեջանի առաջիկա նպատակների մասին։ 

Add new comment