Ուսուբովը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ռազմավարական համագործակցությունը
Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ: Այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նշվել է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության կարևորությունը:
Իրակլի Չիկովանին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում:
Կողմերը քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունը:
Հանդիպմանը շեշտվել է, որ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակվում է ինտենսիվ և տարեկան ծրագրին համապատասխան:
Add new comment